ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վախկոտ է, կամազուրկ, անպատասխանատու». Փաշինյանն ինքն իրեն է նկարագրո՞ւմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Վախկոտ է, կամազուրկ, անպատասխանատու, ունի մարիոնետային հակումներ։ Ծույլ է, հայհոյախոս, բամբասկոտ, նարցիսիստ, ամբարտավան։ Որևէ մարդու հետ իր շփումն օգտագործում է այդ մարդու դեմ։ Ատում է մարդկանց։ Զզվանքով է վերաբերվում իր շրջապատի բոլոր այն մարդկանց, ովքեր խարիզմայի որևէ նշույլ ունեն։ Երջանիկ է զգում անդեմ, անողնաշար, անբան, կիսագրագետ և Վանո Սիրադեղյանի ասած՝ «շատ կարդացած, քիչ հասկացած» մարդկանց միջավայրում»,- այս խոսքերը լովին բնութագրում են ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին, բայց, չգիտես ինչու, Փաշինյանը սոցցանցային իր գրառմամբ այսկերպ է բնութագրել Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։

Առաջին նախագահի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների առաջին հերթին կոնգրեսական անդամ ունեցողների բուռն ատելությունը հասկանալի է, Փաշինյանն էլ, քպականներն էլ հրաշալի հասկանում են, որ չեն կարող դուրս գալ Առաջին նախագահի ստվերից, ավելին, ի տարբերություն Տեր Պետրոսյանի, ով հաղթած և պետություն ստեղծող նախագահ էր, Փաշինյանը պետություն կործանող է։ Առաջին նախագահն էլ առիթը բաց չի թողնում նրան «ազգակործան պատուհաս» անվանելու։ Տեր Պետրոսյանը նաև եկեղեցու և ընդդիմության դեմ պայքարում, բնականաբար, անցել է Հայ Առաքելական Եկեղեցու կողմը։ Երեկ արդեն 2-րդ անգամ հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ընդ որում վերջինիս ընդունել իր առանձնատանը։

Շուրջ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում Հայաստանի ներկայիս իրավիճակի գնահատականից բացի անդրադարձ է կատարվել նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ Փաշինյանի կողմից սանձազերծված հաշվեհարդարին, ինչի առիթը եկեղեցու դեմ իշխանությունների հայտարարած պատերազմի համատեքստում վերջինիս արած հայտարարությունն էր։ Ըստ Տեր Պետրոսյանի, դա խոսք էր, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական քաղաքական հայտարարություն, ինչի իրավունքը, որպես Հայաստանի քաղաքացի, նա ունի: Նախագահի գնահատմամբ՝ Փաշինյանը պարտության մարմնավորում է։ Նա խայտառակ կերպով պարտվեց արցախյան պատերազմում, հաստատաբար պարտվելու է նաև Հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում։

Փաշինյանը միայն այսօր էր արձագանքել Առաջին նախագահի և Կաթողիկոսի հանդիպմանը՝ Տեր-Պետրոսյանին «պետականակործան», Կաթողիկոսին էլ՝ «եկեղեցակործան» անվանելով։ Օրեր առաջ էլ նրա տխրահռչակ տիկինն էր անդրադարձել Առաջին նախագահին՝ «գիտնական ոջիլ», «մեռելի զդաչի» անվանելով։

Որքան էլ Փաշինյանն ու իր թիմակիցները փորձեն այս կերպ վիրավորել ու վարկաբեկել Առաջին նախագահին, փաստն այն է, որ հենց իրենք են մնացել դրա տակ։ Հասարակությունն արդեն հրաշալի գիտի, թե ով է Առաջին նախագահը և ով՝ Նիկոլ Փաշինյանը։

Նանե Հովհաննիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular