ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էլ ովքե՞ր կդառնան սոցփաթեթի շահառու և հնարավորություն կունենան օգտվել անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ։ Այս նախագիծն ուղղված է անասնաբույժների սոցիալական վիճակը բարելավելուն։ Նախարարությունը հիշեցնում է, որ օրենսդրական կարգավորումների համաձայն՝ անասնաբուժության բնագավառում անասնաբույժների միջոցով իրականացվող աշխատանքները համարվում են ծանր, վնասակար և առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ։ Անասնաբույժների կողմից բազմիցս բարձրացված խնդիրները վերաբերում են ցածր աշխատավարձերին, որը հնարավորություն չի տալիս հոգալ և՛ ընտանիքի կարիքները, և՛ պատշաճ բժշկական ծառայություններից օգտվել, և՛ հանգիստը կազմակերպել։

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անասնաբույժ-մասնագետները և բնակավայրերում միջոցառումներ իրականացնող անասնաբույժներն անմիջական շփում ունեն պատվաստանյութերի հետ, որոնք պարունակում են ապաակտիվացված կենդանի շտամներ՝ հարուցիչներ, ինչպես նաև հիվանդությունների հետ, օրինակ՝ բրուցելոզի հարուցչի հետ, վարակվում են բրուցելոզ հիվանդությամբ՝ արյունառում կամ պատվաստում իրականացնելիս կամ «Համարակալում» ծրագրի շրջանակներում միջոցառում իրականացնելիս, ինչպես նաև քիչ չեն տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստանալու դեպքերը և այլն։ Այսպիսով՝ անասնաբույժներն իրենց մասնագիտական գործունեության ընթացքում գրեթե ամեն օր առնչվում են մի շարք ռիսկերի հետ։

Կազմակերպության անասնաբույժները հիմնականում երիտասարդ մասնագետներ են, և մասնագիտական գործունեության իրականացման գրավչությունը գրեթե բացակայում է, քանի որ երիտասարդ անասնաբույժ մասնագետները միայն ցածր աշխատավարձով չեն կարող թեկուզ տարին մեկ անգամ օգտվել բուժզննության ծառայությունից, կազմակերպել հանգիստը հանրապետության որևէ հանգստյան տանը, իսկ «Պատվաստում» և «Համարակալում» ծրագրերի շրջանակներում միջոցառումներ իրականացնող անասնաբույժ մասնագետների միջին տարիքային շեմը 60 տարեկան և ավելի է:

Սա վկայում է այն մասին, որ մասնավորաբար՝ բնակավայրերում այս ծրագրերն իրականացնող անասնաբույժները մոտիվացիա չունեն, քանի որ անասնաբուժական ծառայության մատուցման համար ստացած վճարը չի բավարարում ամենամյա բուժզննում կամ արձակուրդ հանգստյան տներում կազմակերպելու համար։

Բնակավայրերում գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ իրականացնող անասնաբույժների թիվը տարեցտարի նվազում է, և մասնագիտական սերնդափոխությունը չի ապահովվում։ Այս ամենը հաշվի առնելով՝ կարևորվում է անասնաբույժներին սոցփաթեթի շահառու դառնալու հնարավորության ապահովումը։

Նախագծով առաջարկվող կարգավորման շրջանակը ներառում է կազմակերպության թվով 550 անասնաբույժ։ Սոցփաթեթի յուրաքանչյուրի շահառուին նախատեսվում է փոխանցել 72 հազար դրամ, տվյալ բյուջետային տարում ծախսը կկազմի 39 մլն 600 հազար դրամ։ Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից օգտվելու համար՝ մոտ 60 հազար դրամ մեկ շահառուի համար, տարեկան ծախսը կկազմի 33 մլն դրամ։ Այսպիսով, 550 անասնաբույժի համար սոցփաթեթի շահառու դառնալու նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցները կկազմեն 72 մլն 600 հազար դրամ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular