ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դաստիարակության 10 սխալ, որոնք կարող են ճակատագրական լինել երեխայի համար

ՖՈՏՈ

Med.Tert.am/Երեխայի դաստիարակությունը շատ բարդ ու պատասխանատու գործընթաց է, որին հարկավոր ամենայն լրջությամբ մոտենալ: Հաճախ մեկ փոքրիկ սխալը կարող է ճակատագրական լինել երեխայի համար, մինչդեռ շատ ծնողները դրանք մանրուք են համարում և ուշադրության չեն արժանացնում:

 

AdMe.ru կայքը ներկայացրել է դաստիարակության 10 հիմնական սխալները, որոնք հաճախ թույլ են տալիս ծնողները:

 

1.      Եթե երեխան ինքնամփոփ է ու չվստահող, ապա հնարավոր է, որ պատճառը ծնողների դյուրագրգիռությունն է:

 

2.      Եթե երեխան շատ ամաչկոտ է ու անվճռական, նշանակում է ծնողները փորձում են օգնել նրան նույնիսկ այն հարցերում, որոնք նա ինքնուրույն կարող է լուծել:

 

3.      Եթե ծնողները գնում են երեխայի համար նրա ցանկացած յուրաքանչյուր իրը, իսկ փոքրիկը շարունակ ուրիշ երեխաների խաղալիքներն է խլում, նշանակում է գնումները կատարելիս ծնողները նրան պարզապես ընտրության հնարավորություն չեն տալիս:

 

4.      Եթե փոքրիկը հաճախ է իր խանդն ու նախանձն արտահայտում, նշանակում է ծնողները հաճախ են համեմատում նրան որևէ մեկի հետ:

 

5.      Եթե երեխան կոպտություն է ցուցաբերում, ապա հնարավոր է նրա համար օրինակ են ծառայել ծնողները կամ ընտանիքի անդամներից որևէ մեկը:

 

6.      Եթե փոքրիկը դյուրաբորբոք է ու նյարդային, նշանակում է նա ուշադրության կարիք ունի և պարզապես չգիտի շրջապատի ուշադրությունը գրավելու այլ միջոց:

 

7.      Եթե երեխան ստել է, նշանակում է նախորդ անգամ ծնողները չափազանց սուր են արձագանքել նրա վատ արարքին:

 

8.      Եթե երեխան չի հարգում շրջապատի մարդկանց, ապա հնարավոր է ծնողները նրան ասում են ինչ անել՝ առանց նրա զգացմունքները հաշվի առնելու:

 

9.       Եթե փոքրիկը չի կարողանում պաշտպանել ինքն իրեն դժվար իրավիճակներում, նշանակում է ծնողները նրան դիտողություն են արել ուրիշների ներկայությամբ: Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի նման բան անել՝ նույնիսկ հարազատ քույրերի կամ եղբայրների ներկայությամբ:

 

10.  Բացի այդ, հարկ է հիշել, որ անհրաժեշտ է միշտ հաշվի առնել երեխայի ցանկությունները և չպարտադրել նրան անել որևէ բան իր կամքին հակառակ, այլապես դա կարող է ճակատագրական լինել նրա համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular