ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ բաղադրիչ՝ մազերի աճը խթանելու համար

ՖՈՏՈ

Կնոջ երկար, առողջ ու գեղեցիկ մազերը կարող են լինել հպարտության առիթ, սակայն այսպիսի մազեր ունենալու համար անհրաժեշտ է որոշակի խնամք։ Շատերը դիմում են շուկայում առկա կոմերցիոն միջոցների օգնությանը, որոնք, սակայն, լի են քիմիական նյութերով։

Գեղեցիկ մազեր ունենալու հարցում լավագույն միջացը կարող է լինել բնական բաղադրիչը, այս դեպքում՝ կարտոֆիլը։

Կարտոֆիլի օգտագործմամբ կզարմանաք, թե ինչպես մազերը կսկսեն արագ աճել։

Անհրաժեշտ է ընդամենը 1 միջին չափի կարտոֆիլ, որը պետք է կեղևահանել, մանր կտրատել ու բլենդերով լավ հարել։ Ավելացնել մի փոքր ջուր ու կրկին հարել։

Արդեն պատրաստի այս խյուսը քսել մազերին ու գլխամաշկին։ Վրայից կրել ցնցուղի գլխարկ։ Պահել 20-25 րոպե ու լվացվել շամպունով։

Լավագույն արդյունքի համար կատարել այս պրոցեդուրան շաբաթը 2 անգամ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular