ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստան մուտքն այսուհետ կփոխվի․ ինչ է հայտնի

ՖՈՏՈ

Օրերս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնեցին, որ 2025 թվականի հուլիսի 1-ից «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայությամբ։

Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով և դրա տպագրված թղթային օրինակը լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։
 

Իսկ Հայաստանում վրացի զբոսաշրջիկները ո՞ր տեղում են գտնվում․  

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների կազմում Վրաստանը 3-րդ տեղում է; Հայաստան ժամանող զբոսաշրջիկների կազմում ամենամեծ տեսակարար կշիռը ռուսաստանցիներինն է։ Այս տարվա հունվար-մարտին Ռուսաստանի 144 072 քաղաքացի է եկել Հայաստան որպես զբոսաշրջիկ։ Երկրորդ տեղում Հայաստանի քաղաքացիներն են, որոնք ապրում են արտերկրում, բայց ունեն Հայաստանի քաղաքացիություն։ 2025 թվականի առաջին եռամսյակում նրանց թիվը կազմել է 76 861՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճելով 1.8%-ով։

Վրաստանից Հայաստան է ժամանել 59 624 վրաստանցի։ Այցերի թիվն անկում է գրանցել մոտ 3.6%:

2025 թվականի առաջին եռամսյակում զբոսաշրջության նպատակով Հայաստանից արտերկիր է մեկնել 363 668 քաղաքացի։ Ըստ Վիճակագրական կոմիտեի ճշգրտված հաշվարկների՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ այն աճել է ընդամենը 0.9%-ով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular