ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկեղեցու դեմ պայքարում ո՞վ է Փաշինյանի խորհրդատուն․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրել է․

Նիկոլ Փաշինյանը տեւական ժամանակ է՝ թիրախավորել է Հայ առաքելական եկեղեցին` փողոցային բառապաշարով անդրադառնում է բարձրաստիճան հոգեւորականներին: Շուրջ մեկ ամիս է նա զբաղված է հոգեւորականների կուսակրոնության հարցերով: Վերջերս նա անգամ եկեղեցական կանոնագրքից է մեջբերումներ անում, սաղմոսներից հատվածներ հրապարակում, խոսում է Աշտիշատի ժողովի մասին: Փաշինյանը ո՛չ կրոնագետ է, ո՛չ աստվածաբան: Նա իր թերի համալսարանական կրթությամբ, հայոց պատմության ու Եկեղեցու անցյալի մասին սուղ գիտելիքներով քիչ հավանական է, որ ինքնուրույն պեղած լիներ այդ մանրամասները: Ակնհայտ է, որ Եկեղեցու դեմ արշավում նա խորհրդատուներ ունի, որոնք եկեղեցու ներքին կանոնադրությունից, պատմությունից «պեղում» գտնում են ինչ-որ պատառիկներ եւ տրամադրում նրան, որ Հայ առաքելական եկեղեցուն ավելի գրագետ «հարվածի»:

Մի լավատեղյակ անձ մեզ հուշեց, որ այդ խորհրդատուն կարող է ԵՊՀ ռեկտոր, հին սորոսական Հովհաննես Հովհաննիսյանը լինել, որը մասնագիտությամբ աստվածաբան է, մայր բուհի Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս: ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանի` Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի օգնությամբ, որը դեկան է նշանակվել 2005 թվականին, սակայն ծառայել է բոլոր իշխանություններին, նա մտքեր է հուշում, խորհուրդներ տալիս վարչապետին: Դեկանը, ի դեպ, 2006-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ձեռնադրվել եւ օծվել է եպիսկոպոս: 

Մայր բուհի ռեկտոր, աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանը «Հրապարակի» հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այն տեղեկությունը, որ ինքը` Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի հետ, Նիկոլ Փաշինյանին խորհուրդներ է տալիս Եկեղեցու կանոնագրքից, հուշում, թե կանոնագրքի որ կետի համաձայն կարելի է ազատվել Վեհափառից եւ այլն: Նա լսեց մեր հարցը եւ ասաց, որ հանդիպման է, չի կարող պատասխանել մեր հարցերին: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանից, սակայն դեկանատից ասացին, որ նա տեղում չէ` չի կարող խոսել:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular