ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով

Իսպանիայի Լանսարոտե կղզու օդանավակայանում արտակարգ դրություն է հայտարարվել՝ TUI ավիաընկերության օդանավում գրություն հայտնաբերելուց հետո, որում նշվում էր բոմբի առկայության մասին։ Ինչպես հայտնում է Canarian Weekly-ն, հունիսի 19-ի առավոտյան BY6422 չվերթը, որը մեկնել էր Մեծ Բրիտանիայի Քարդիֆ քաղաքից դեպի Կանարյան կղզիներ, հարկադրված վայրէջք է կատարել Լանսարոտեի Սեսար Մանրիկե անվան օդանավակայանում։

Օդանավի բոլոր ուղևորները շտապ տարհանվել են, նրանց ուղեբեռները ենթարկվել են մանրակրկիտ ստուգման։ Օդանավը զննել են հրշեջ ստորաբաժանումները և պայթուցիկ նյութերի վնասազերծման մասնագետները (TEDAX)։

Ներկայումս տեղի իշխանությունները հետաքննում են միջադեպի մանրամասները՝ պարզելու համար՝ արդյոք սպառնալիքը իրական է եղել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular