ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի մաշկաբանի բաղադրատոմսը, որը կօգնի ազատվել մաշկի պիգմենտային բծերից

ՖՈՏՈ

Մաշկի պիգմենտային բծերը կամ շագանակագույն հետքերը կարող են առաջանալ առողջական խնդիրների հետևանքով: Առավել հաճախ այդ հետքերն ի հայտ են գալիս դեմքի, ձեռքերի, ուսերի և ոտքերի հատվածում, իսկ տարիների ընթացքում դրանց քանակն ավելանում է:

 

Սակայն այդ բծերից ազատվելն իրականում շատ հեշտ է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի պարզ, սակայն շատ արդյունավետ բնական միջոց, որը կօգնի մեկընդմիշտ ազատվել այդ հետքերից և ավելի թարմ ու երիտասարդ տեսք ունենալ:

 

Այս բաղադրատոմսի համար հարկավոր է ընդամենը երկու բաղադրիչ, որոնք կան բոլորի խոհանոցում՝ թարմ սոխ և քացախ: Հարկավոր է խառնել բաղադրիչներն ու քսել մաշկի ախտահարված հատվածներին:

 

Թարմ սոխի հյութը վաղուց օգտագործվում է սպիներից և մաշկային այլ խնդիրներից ազատվելու համար, քանի որ պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են մաշկը: Խնձորի քացախը պարունակում է հիդրոթթուներ, որոնք մաքրում են մաշկը մահացած բջիջներից: Այս երկու բաղադրիչի համադրությունը պարզապես հրաշքներ է գործում մաշկի համար:

 

Պատրաստման եղանակը.

 

Մուգ հետքերից ազատող դեղամիջոցի պատրաստման եղանակը շատ պարզ է: Պարզապես հարկավոր է թարմ սոխը մանր կտրատել, լցնել կոտորակիչի մեջ, լավ խառնել, այնուհետև ավելացնել նաև քացախը և շարունակել խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված:

 

Օգտագործման եղանակը.

 

Ստացված խառնուրդը հարկավոր է բամբակյա տամպոնի օգնությամբ քսել մաշկի այն հատվծներին, որտեղ կան մուգ հետքեր: Այս պրոցեդուրան անհրաժեշտ է կրկնել մեկ ամիս շարունակ:

 

Այս մեթեդը կիրառելու դեպքում դրական արդյունքն ակնհայտ կլինի ընդամենը մեկ շաբաթ անց, սակայն պրոցեդուրաներն անհրաժեշտ է շարունակել, մինչև տարիքային մուգ հետքերն ամբողջությամբ անհետանան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular