ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նույնականացման քարտերի թողարկման պահանջարկը վերջին շրջանում մեծացել է՝ պայմանավորված Կառավարության նախանշած հայտարարագրման գործընթացով։

ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանձն է առել նոր թվային լուծումներով ապահովել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Գործարկվել են նաև նույնականացման քարտերի տպիչ երկու սարքեր, ինչի արդյունքում բարձրացել է տպագրման որակը և վերակարգավորվել համակարգը։

2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծառայությունում ընդունվել է նույնականացման քարտի 131 104 դիմում, որից տպագրվել է 120 066 նույնականացման քարտ, տպագրության փուլում է 11 038 նույնականացման քարտ։

Հերթագրման համակարգում սպասում է 52 160 քաղաքացի, որից 40 645-ը՝ Երևանում:

2024 թվականին նույնականացման քարտ ստացել է 161 000 անձ։ Սա երկուսուկես անգամ շատ է 2023 թվականի ցուցանիշից․
ստացվում է, որ 2025 թվականի հունիսի դրությամբ ցուցանիշը գրեթե մոտենում է անցած տարվա սպասարկման ծավալներին։

«Նախաձեռնել ենք մի շարք լուծումներ, որոնք մեզ թույլ կտային թողունակությունը ավելի ընդլայնել նույնականացման քարտերի տպագրության և կարողանայինք ավելի մեծ ծավալ սպասարկել մեր քաղաքացիներին։ Այսօրվա կտրվածքով օրական շուրջ 1000 նույնականացման քարտի սպասարկում կարող ենք ունենալ, բայց այս թիվն արդեն իսկ ենթակա է լինելու կրկնապատկման, քանի որ ձեռք ենք բերել երկու նոր տպագրական սարքերի համար նախատեսված լազերային համակարգ, որը թույլ կտա ավելի արագ տպագրություն իրականացնել նույնականացման քարտերի և բարձրացնել թողունակությունը»,-նշել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, այդ թվում՝ օրենքով սահմանված ժամկետների պահպանման համար Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներկայումս աշխատում է առանց հանգստի։

Կարող ենք արձանագրել, որ կուտակումների հետևանքով քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն այլևս անցյալում է։

ՄՔԾ անձը հաստատող փաստաթղթերի թողարկման վարչություն պետ Աննա Մակարյանի խոսքով՝ ծառայության տեխնիկական պատասխանատուները ուսումնասիրել են հերթագրումների օնլայն հարթակը և հայտնաբերել նույնականացման քարտի ստացման հերթագրում այն դեպքում, երբ տվյալ անձն արդեն իսկ ունի վավեր նույնականացման քարտ։ «Հորդորում ենք մեր քաղաքացիներին չեղարկել հերթագրումը, եթե չեն կորցրել վավեր նույնականացման քարտը։ Պետք է արձանագրել նաև, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բոլոր ստորաբաժանումներում կան նույնականացման քարտեր, որոնք թողարկվել են, բայց շարունակում են մնալ ստորաբաժանումներում»,- նշում է Աննա Մակարյանը։

Եթե դեռ չունեք նույնականացման քարտ, ապա անհրաժեշտ է մուտք գործել migration.e-gov.am կայքի «Նույնականացման քարտի տրամադրում» բաժին, ընտրել ազատ օրն ու ժամը և մոտենալ սպասարկման։ Մարզերում իրականացվում է նաև կենդանի հերթի ձևաչափով սպասարկում։ Կարող եք մոտենալ Երևանից դուրս գտնվող Ձեզ հարմար ցանկացած ՄՔԾ տարածքային ստորաբաժանում և տեղում հերթի տերմինալից կտրոն վերցնել, սպասել ու սպասարկվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular