ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


8 խորհուրդ՝ աչքերի առողջությունը բարելավելու և տեսողությունը վերականգնելու համար

ՖՈՏՈ

Տեսողության վատացումը ժամանակակից սերնդի հիմնական խնդիրներից մեկն է, քանի որ մարդկանց աչքերը պատրաստ չեն այն ծանրաբեռնվածությանը, որին ենթարկվում են:

Առաջին հերթին՝ հարկ է հիշել, որ համակարգչի մոտ երկար ժամանակ անցկացնելու դեպքում անհրաժեշտ է հաճախակի թարթել՝ աչքի սկլերան խանավեցնելու համար: Հենց սկլերայի չարացումն է դառնում աչքերի տարբեր հիվանդությունների պատճառ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն բարելավել տեսողությունը՝ նույնիսկ ակնոց կրելու դեպքում: Այս խորհուրդները կօգնեն նաև պահպանել տեսողությունը և կանխարգելել  խնդիրների առաջացումը: Դրանց հետևելու դեպքում արդյունքը գրեթե անմիջապես ակնհայտ կլինի. աչքերը կդադարեն շուտ հոգնել, կմեղմանան գլխացավերը և կդադարի վատանալ տեսողությունը:

Ինչպես բարելավել տեսողությունը

1.    Հանգիստ աչքերի համար

Հարկավոր է սովորություն դարձնել և օրվա ընթացքում որոշ ժամանակով փակել աչքերը: Երկու րոպեն բավական է աչքերի մկանները հանգստացնելու և տեսողությունը վերականգնելու համար, ուստի հարկավոր է աշխատանքի ընթացքում ժամը մեկ երկու րոպեով փակել աչքերը:

2.    Ակնոց կրելու դեպքում

Վատ տեսողությունը չի նշանակում, որ հարկավոր է անընդմեջ ակնոց կամ լինզա կրել: Անհրաժեշտ է օրվա ընթացքում գոնե կես ժամով հրաժարվել ակնոցից: Գիտնականները մինչ օրս չեն հասկացել, թե արդյոք ակնոցները դրական ազդեցություն են ունենում մարդու տեսողության վրա, թե բացասական:

3.    Աչքերի մերսում

Աչքերը հարկավոր է մերսել օրական առնվազն մեկ անգամ: Մերսման շնորհիվ բարելավվում է արյան շրջանառությունը, աչքերը հանգստանում են, իսկ տեսողությունը կարգավորվում:


4.    Ընդմիջումներ

Աչքերը չպետք է անընդհատ լարված լինեն: Հարկավոր է յուրաքանչյուր 20 րոպեն մեկ շեղվել աշխատանքից և որևէ հեռու կետին նայել: Սա հատկապես օգտակար է կարճատեսությամբ տառապողների համար:

5.    Վարժություններ տեսողության համար

Ստորև պատկերված վարժությունները հարկավոր է կատարել գոներ երկու օրը մեկ անգամ: Անհրաժեշտ է աչքերը շարժել նկարում պատկերված սլաքների ուղղությամբ: Այս վարժություններն ամրապնդում են աչքերի մկանները: Ընդ որում՝ դրանք կարելի է կատարել ինչպես բաց, այնպես էլ փակ աչքերով:

6.    Տաք կոմպրեսներ աչքերի համար

Աչքերի հոգնածության ու չորության դեպքում կարելի է բամբակյա տամպոններով տաք կոմպրեսներ դնել: Այս միջոցը շատ արդյունավետ է նաև գլխացավերի դեպքում:

7.    Դիետա

Հարկավոր է հետևել սննդակարգին և օգտագործել հնարավորինս շատ գազար, կարագ, ձկան յուղ, կանաչեղեն ու ընկուզեղեն: Դրանք հարուստ են վիտամին A-ով, ինչն անչափ օգտակար է տեսողության համար: Բացի այդ, դրանք օգնում են ավելի լավ տեսնել մթության մեջ:

8.    Ժամանակ անցկացնել բնության գրկում

Բնական լույսն ու մաքուր օդն օգտակար են ոչ միայն աչքերի, այլև ամբողջ օրգանիզմի համար, ուստի անհրաժեշտ է հնարավորինս շատ զբոսնել:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular