ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի կառավարությունը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության պահպանմամբ․ Ալեքսանդր Պոդրաբինեկ․ «168 ժամ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«168 ժամ» թերթը գրում է. ««Ես կարծում եմ, որ դրանք ձևական քայլեր են, որոնք չեն բերի խնդրի լուծմանը։ Ընդհանրապես, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փորձերի ժամանակ շատ քայլեր ձևական են արվում, որոնք միայն ինչ-որ գործունեության կամ առաջընթացի իմիտացիա են ստեղծում, և ոչ մի արդյունքի չեն հանգեցնի։ Իրադրությունը պետք է դուրս գա Ռուսաստանի ազդեցությունից, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի ինչ-որ լուծումների հույս ունենալ։

Քանի դեռ Ռուսաստանն առնչություն ունի հայ-ադրբեջանական հակամարտությանը, խնդիրը լուծում չի ստանա, քանի որ Պուտինի կառավարությունը շահագրգռված է հակամարտության որոշակի աստիճանի պահպանմամբ, շահագրգռված է, որ Ռուսաստանի շուրջը լինեն լարվածության օջախներ, որոնցում Կրեմլը կարող է մասնակցել այս կամ այն կերպ»,- մեր թղթակցին ասել է խորհրդային այլախոհ, ռուս իրավապաշտպան, լրագրող և հասարակական գործիչ Ալեքսանդր Պոդրաբինեկը՝ մեկնաբանելով Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը պնդում է նվազեցնել անվտանգության սպառնալիքների մակարդակը նախքան բովանդակային երկխոսություն սկսելը, սակայն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները մնում են թղթի վրա, իսկ վերջերս հայտարարվեց միջնորդների կողմից նոր պայմանավորվածության ձեռքբերման մասին, որ միջազգային դիտորդների թիվն ավելանալու է 7-ով։

Ըստ նրա՝ ռուսական ազդեցության շրջանակից դուրս գալը բավականին բարդ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դեպքում, եթե նրանք իսկապես հետաքրքրված են այդ խնդիրը կարգավորելու հարցում.

«Բայց որևէ այլ ելք ուղղակի չկա։ Ռուսաստանը կշարունակի զենք վաճառել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, և ամեն դեպքում այս հակամարտությունը կպահի առնվազն «ծխացող» վիճակում՝ սրելով այն ժամանակ, երբ դա քաղաքականապես ձեռնտու կլինի Կրեմլին։ Երբ ասում եմ՝ «Ռուսաստան», ես, իհարկե, նկատի ունեմ այսօրվա ՌԴ իշխանություններին, և ոչ թե ռուս հասարակությանը, ժողովրդին կամ ընդհանրապես երկիրը։

ՌԴ իշխանությունները հետաքրքրված են, որ իրենց սահմանների մոտ հակամարտություններ լինեն, և իրենք իբրև թե կարգավորողի դերում հանդես գան։ Թե ինչպե՞ս դուրս գալ այդ իրավիճակից, բավականին բարդ է, որովհետև և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, կարծում եմ՝ Հայաստանն ավելի շատ, կապված է ռուսական տնտեսությանը, ռուսական քաղաքականությանը։

Կարծում եմ՝ ճիշտ ուղին այդ կապերի նվազեցումն ու թուլացումն է և ավելի շատ անկախության ձեռքբերումը՝ գուցե երկրի արտաքին քաղաքականությունում ավելի շատ շեշտադրում անելով դեպի Եվրոպա, դեպի ժողովրդավարական երկրներ, որոնք սկբունքորեն կարող են աջակցել Հայաստանին։ Բայց դա պետք է լինի Հայաստանի ներքին քաղաքական որոշումը»,- ասել է ռուս գործիչը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular