ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Որքան էլ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարում է, թե Ակադեմիական քաղաքի նախագիծը ընթացքի հրաշալի փուլում է, սակայն երեկ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե նախագծի մեկնարկը տրվել է թերահավատությամբ, բայց վստահ առաջ են գնում։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել էր ԿԳՄՍ նախարարություն՝ հասկանալու համար, թե որ փուլում է գտնվում Ակադեմիական քաղաքի նախագիծը, և 2025 թվականի տվյալներերով ինչ պայմանագրեր են ստորագրվել և ում հետ:

Հարկ է նշել, որ 2023 թ․ ընթացքում Կառավարությունը սկսեց ակտիվորեն խոսել նախագծի գործնական փուլի մեկնարկի մասին։ Երեկ նախարարը հաստատեց, որ աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի։ Իսկ, օրինակ, նախորդ տարի Ժաննա Անդրեասյանն ասում էր, որ աշխատանքները պետք է մեկնարկեին այս տարի։

Ամեն տարի ասվում է, որ երևի հաջորդ տարի կկառուցվի կամ մեկնարկ կտրվի կառուցմանը կամ շինարարությանը։ Սակայն արձանագրենք, որ 2-3 տարիների քննարկմանը զուգահեռ՝ մեկ քար անգամ նախանշված վայրից չի տեղաշարժվել։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍՆ-ից փոխանցել էին․ ««Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման ընթացիկ և հետագա փուլերի վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հանրային բաց հասանելիությամբ զետեղվում է ՀՀ Վարչապետի, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի պաշտոնական կայքերում, ինչպես նաև Ակադեմիական քաղաք հիմնադրամի կայքում։

Ծրագրի իրականացման ընթացիկ փուլին ծանոթանալու համար վերոնշյալ պաշտոնական կայքերում կարող եք ծանոթանալ ՀՀ վարչապետի գլխավորությամբ մայիսի 30-ին տեղի ունեցած խորհրդակցության վերաբերյալ մամլո հաղորդագրությանը՝ «Քննարկվել է Ակադեմիական քաղաքում նախատեսվող ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանը» վերտառությամբ։

2․ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ստորագրված բոլոր համագործակցային փաստաթղթերը, այդ թվում՝ Ակադեմիական քաղաքի միջազգային գործընկերների հետ, զետեղված են Կոմիտեի պաշտոնական կայքի «Տեղեկավական կենտրոն» բաժնի «Պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր» ենթաբաժնում՝ https://www.hesc.am/hy/paymanagrer-hamadzaynagrer-yev-hushagrer/ »։

Այսպիսով՝ 2 տարի է մեկնարկի պլան է մշակվում, սակայն սայլը տեղից չի շարժվում։ Իսկ նախարարը առիթը բաց չի թողնում այդ մասին իրեն հիշեցնողներին հեգնել և կոպտել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular