ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արյան ճնշման բարձրացման պատճառները

ՖՈՏՈ

Ճնշման կայուն բարձրացման պատճառ կարող են լինել տարբեր գործոններ.


• Ավելորդ քաշ. մարմնի քաշի ավելանալու հետ բարձրանում է արյան ճնշումը: Յուրաքանչյուր ավել կիլոգրամն ավելացնում է արյան ճնշումը 1-2 մմ սնդիկի սյուն: Հատուկ կարևոր նշանակություն ունեն կրծքավանդակի և որովայնի շրջանի ենթամաշկային ճարպաբջջանքը:


• Աղի և ճարպոտ սնունդ. աղի և ճարպոտ սնսդի չարաշահումը բերում է արյան ճնշման բարձրացման: Հայտնի է, որ հիպերտոնիայով անձինք սննդում աղն օգտագործում են երեք անգամ ավելի, քան նորմալ ճնշում ունեցող անձինք:


• Ծխախոտի օգտագործումը.ծխելու ժամանակ անոթները նեղանում են, ինչի հետևանքով բարձրանում է արյան ճնշումը, երբեմն՝ 10-30 մմ սնդիկի սյուն, հաճախ նույնիսկ մեկ գլանակից:


• Ցածր ֆիզիկական ակտիվություն. նստակյաց կյանք վարողների և չմարզված անձանց մոտ հիպերտոնիայի զարգացման ռիսկը 20-50 %-ով ավել է, քան բարձր ֆիզիկական ակտիվություն ունեցող անձանց մոտ:


• Հոգեբանական գործոնները. ստրեսն իր տարբեր արտահայտումներով բարձրացնում է արտերիալ ճնշումը: Հատկապես այն մեծ նշանակություն ունի քաղաքների բնակիչների համար:


• Ժառանգականություն. ժառանգականությունը հիպերտոնիայի զարգացման կարևորագույն գործոններից մեկն է:


• Շաքարային դիաբետ. շաքարային դիաբետի հետևանքով անոթների ախտահարումը հիպերտոնիայի զարգացման հաճախակի հանդիպող գործոն է:


• Տարիք. տարիքի հետ մեծանում է հիպերտոնիայի զարգացման ռիսկը:


Ռիսկի գերծոնների կանխումը կարող է նվազեցնել հիպերտոնիկ հիվանդությունների զարգացումը:

 

Աղբյուր՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular