ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչ Իրան–Իսրայել հակամարտությունը շարունակվում է ու խորանում, անհանգիստ իրավիճակ է նաև ՀՀ սահմանին. մի կողմից՝ Նախիջևանում մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունները, հսկայական զինտեխնիկա է տեղակայվել Երևանից ընդամենը 70կմ հեռավորության վրա, մյուս կողմից՝ տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ է ուրվագծվում։

Այս ամենի ֆոնին՝ ի՞նչ իրավիճակ է Հայաստան–Ադրբեջան սահմանին, արդյո”ք ադրբեջանցիները Սյունիքում շարունակում են կրակել հայկական գյուղերի ուղղությամբ․ MediaHub–ը կապ հաստատեց Խոզնավարի բնակչի հետ, ով նշեց, որ ադրբեջանական կողմը կրակում է ավելի ինտենսիվ։

«Չէ հա, ի՞նչ դադարել, ավելի ինտենսիվ են սկսել կրակել։ Ե՞րբ ա դադարել, չկա նման  բան, ամենօրյա ռեժիմով կրակում են մարտից սկսած, իսկ հիմա ավելի են ակտիվացել, ինչ Իրան-Իսրայել պատերազմն ա սկսել»,- նշեց Խոզնավարի բնակիչը։

Ըստ սյունեցու՝ ադրբեջանցիները փոխել են կրակոցների ժամերը․ «Հիմա ժամը 23:00–ին են կրակում, ժամը 1:00–ին են կրակում, ոչ մի օր դադար չի եղել։ Ադրբեջանցիների շարժ եղել է ու կա սահմանին, պատրաստ կանգնած են սահմանին, էս հատվածներում են զորավարժությունները։ Էս ժողովրդից բան չեմ հասկանում, զոմբիների նման ապրում են, կողքը պատերազմ ա, ամեն օր կրակում են մեր տներին, բայց թե՛ մեր գյուղում, թե՛ կողքի գյուղերում մարդիկ ապրում են, կարծես ոչ մի բան տեղի չի ունենում։ Գան, հասնեն մեր տներին՝ զոմբիների պես մեկ է ապրելու են»։

Սյունեցիները չգիտեն՝ ի՞նչ է տեղի ունենալու ապագայում, արդյո՞ք ադրբեջանցիները, սովորական դարձած կրակոցներից, կանցնեն լայնամասշտաբ հարձակման, կօգտվի արդյո՞ք Ադրբեջանը տարածաշրջանում պատերազմից և լարվածությունից։

Խոզնավարցիները չգիտեն՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը գոնե մեկ ստատուս չի գրում սահմանային իրավիճակից, նրանից, որ մարտից սկսած ադրբեջանցիները կրակում են ՀՀ բնակելի տներին, ինչո՞ւ Փաշինյանը ոչինչ չի անում, արդյո՞ք երկրի ղեկավարին այդքան մեկ է սահմանին տիրող լարվածությունը․․․

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular