ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազբիրատի մասնագետները. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. 

Ինչու կալանավորվեց Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը։ Նախօրեին անսպասելիորեն ձերբակալված, ապա կալանավորված Մկրտչյանը մի խումբ անձանց հետ ծեծել է իր նախկին աշխատակից, Շենգավիթի ՔՊ տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Մակարյանին, որն աշխատել է թաղապետարանի քաղաքաշինության բաժնում, սակայն Մկրտչյանի հետ լեզու չգտնելու պատճառով` ամիսներ առաջ ազատվել է աշխատանքից։ Նրանց միջեւ կոնֆլիկտը ծագել է, երբ թաղապետը հանձնարարել է քանդել համայնքում մի շինություն, Մակարյանն ասել է, որ սեփականատերն իր հարեւանն է, ճիշտ կլինի, որ այդ գործով այլ աշխատող զբաղվի` ինքը վատամարդ դուրս չգա։ Թաղապետն առարկել է, եւ Մակարյանը դիմում է գրել։ Դրանից հետո թաղապետն էլ իր հերթին է սկսել սաբոտաժ անել Մակարյանի նախաձեռնած կուսակցական հավաքները, իսկ ծեծկռտուքի առիթը դարձել է այն, որ ՔՊ տարածքայինի ղեկավարը Ռ․ Մկրտչյանի հասցեին նրա մտերիմներից մեկի մոտ հայհոյախառն արտահայտություններ է արել, թաղապետը մտերիմին հորդորել է Մակարյանին իր տուն հրավիրել՝  կուսակցական հարցեր քննարկելու պատրվակով, որտեղ էլ խմբով ծեծել են նրան։ Ծեծկռտուքից հետո մի քանի օր Մակարյանի տան մոտ ոստիկաններ են հերթապահել, քանի որ Մկրտչյանը սպառնացել է, որ դրանով չի վերջանալու: Ապա այս «կինոն» քննարկվել է կուսակցական նիստում, եւ լուրը հասել է Փաշինյանին, որի հրահանգով էլ թաղապետը կալանավորվել է։ Ի դեպ, ասում են՝ Մկրտչյանի քաղաքական հովանավորն Արայիկ Հարությունյանն է, որը նույնպես Շենգավիթից է։ Նկատենք, որ չնայած ծեծկռտուքը խմբակային է եղել, սակայն միայն թաղապետն է կալանավորված։ Իսկ ուղիղ եթերում ընդդիմադիր ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած նախկին թաղապետը մինչ օրս անպատիժ է: Հավելենք, որ Շենգավիթի թաղապետին կասկածել են նաեւ ինֆորմացիայի արտահոսք անելու մեջ։

Ամբողջական հոդվածը թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular