ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iarex.ru–ն իր «Ադրբեջանն ու Հայաստանը միավորվում են Գարեգին Բ կաթողիկոսի դեմ պայքարում» վերնագրով հոդվածում գրում է, որ այն բանից հետո, երբ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մայիսի 27-28-ին Շվեյցարիայում անցկացրեց միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանմանը, որտեղ ելույթ ունեցավ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Բաքուն անդրադարձավ այդ հարցին։ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ հղեց ԵՀԽ գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին։ Նա հայտնել է ադրբեջանական կողմի «մտահոգությունը», որ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը «հայերի կողմնակալության և քրիստոնեական հովանավորչության ազդեցության տակ միակողմանի հայտարարություններ է անում»։ Փաշազադեի խոսքով, «ցավոք, պետք է ընդգծել, որ այնպիսի միջազգային եկեղեցական կազմակերպության հայտարարությունները, ինչպիսին է ԵՀԽ-ն, հիմնված հայկական խաբեության և զրպարտության վրա, պարունակում է հստակ իսլամաֆոբ ենթատեքստ, որը արատավորում է այդ կազմակերպության անունը»։ «Ես կոչ եմ անում Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ դադարեցնել աջակցել Հայ եկեղեցու սադրիչ և ռևանշիստական քարոզչությանը, որը խախտում է փխրուն խաղաղությունը և չարաշահում քրիստոնեական համերաշխությունը այնպիսի ձևերով, որոնք չեն համապատասխանում ճշմարտությանը», - ասված է Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահի նամակում: Առաջին հայացքից Փաշազադեի արձագանքը տեղավորվում է Ադրբեջանի արդեն ավանդական դարձած ինքնավստահ քաղաքականության մեջ, որն ուղղված է Արցախում հայ քրիստոնյաների ներկայությունը մերժելուն: Սակայն դրան նախորդել էր Նիկոլ Փաշինյանի կողմից Գարեգին Բ կաթողիկոսին բացահայտ պատերազմ հայտարարելը: Մայիսի 29-ին՝ Շվեյցարիայի համաժողովից մեկ օր անց, նա ասել էր, որ «մեր բոլոր եկեղեցիները վերածվել են չուլանների»: Այդ խոսքերը առաջացրել են ընդդիմության ու հոգևորականության սուր արձագանքը, որից հետո ամեն ինչ միայն ավելի է սրվել: Հունիսի 9-ին Փաշինյանը իր բլոգում կոչ է արել Կաթողիկոսին հրաժարական տալ: Նա ասել է, որ որոշել է ստեղծել համակարգող խումբ Գարեգին Բ-ին հեռացնելու համար: Բացի այդ, վարչապետը առաջարկել է փոխել Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության կարգը և դրանում ամրագրել «ՀՀ վճռորոշ դերը»: Հայ քաղաքագետ Էդգար Էլբակյանի կարծիքով, կառավարության ղեկավարը կարող է ստեղծել «մրցակից կաթողիկոսություն», բացել այլընտրանքային նստավայր վանքերից մեկում, որտեղ կարգալույծ հոգևորականները կարող են օգտագործվել զուգահեռ հոգևոր ղեկավարություն ստեղծելու համար։

Արևմտյան հրատարակություններից մեկը նշում է, որ Փաշինյանի գործողությունները շատերի կողմից մեկնաբանվում են որպես Եկեղեցու վերջին տարիների հասարակական-քաղաքական գործընթացներում ակտիվ ներգրավվածության պատասխան։ Հայ առաքելական եկեղեցու մի շարք բարձրաստիճան հոգևորականներ բացահայտորեն են արտահայտել իրենց քաղաքական դիրքորոշումը՝ երբեմն աջակցելով ընդդիմադիր շարժումներին և նույնիսկ պահանջելով վարչապետի հրաժարականը։ Իշխանությունները «դա համարում են մեկ՝ հիմնականում ընդդիմադիր ճամբարի կողմից պետական գործերին ուղղակի միջամտություն»։ Սակայն Փաշինյանի համար այսօր խնդիրն այն է, որ նրա հակամարտությունը Կաթողիկոսի հետ ներքին հարցից վերածվում է Սփյուռքի հետ հակամարտության։ Հայկական քրիստոնեությունը ապակենտրոնացված և լայնորեն է ներկայացված արտերկրում։ Հայ առաքելական եկեղեցին միավորում է երկու վարչականորեն անկախ կաթողիկոսություններ՝ Էջմիածինը և Կիլիկիան, և երկու պատրիարքություններ՝ Երուսաղեմը և Կոստանդնուպոլիսը։ Միայն Էջմիածնի կաթողիկոսությունն է գտնվում անմիջապես Հայաստանում: Մինչ այժմ Փաշինյանի՝ Արցախի հարցով ու Ադրբեջանի հետ կապված քաղաքականության մերժումը բացահայտորեն կիսում էր հիմնականում Կիլիկիայի կաթողիկոսությունը՝ Արամ կաթողիկոսի գլխավորությամբ: Վարչապետի ներկայիս հրապարակային հարձակումները Գարեգին Բ-ի վրա նաև կարող են քաղաքական պայքարին տալ կրոնական երանգ, ինչը կհանգեցնի Սփյուռքի «խաչակրաց արշավանքի» վարչապետի դեմ այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Այսպիսով, հունիսի 11-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հայտարարություն է տարածել՝ Փաշինյանի գործողությունները անվանելով «Ստալինի դարաշրջանից ի վեր Հայ առաքելական եկեղեցու վրա կատարված ամենալուրջ հարձակումը»: CCAF-ը իր լիակատար աջակցությունն է հայտնել Գարեգին Բ կաթողիկոսին և Եկեղեցուն: Իր հերթին, ամերիկահայերի համար հեղինակավոր Asbarez հրատարակությունը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ կառավարության ղեկավարը և նրա կողմնակիցները, փոխանակ աջակցեն Շվեյցարիայում Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանմանը նվիրված համաժողովին, «սկսել են Եկեղեցու վրա հրապարակային հարձակումների նոր ալիք»: Եվ դա տեղի է ունենում Բաքվի կողմից ճնշման աճի և Կովկասի գերագույն մուֆթիի «սադրիչ հայտարարությունների» ֆոնին: Ինչպես ընդգծել է հրատարակությունը, «իրադարձությունների հաջորդականությունը՝ համաժողովը, ներքին հարձակումը և հայկական ժառանգության ժխտումը, ենթադրում են ոչ թե պատահականություն, այլ միտումնավոր օրինաչափություն»։

Այսպիսով, Սփյուռքի կողմից տրամաբանական շղթա է կառուցվում. Փաշինյանն ու Բաքուն միավորվել են «հին ազգի և նրա արժեքների բռնի վերաձևավորման» շահերից ելնելով, ինչպես նաև «նպատակադրվել են քայքայել հայկական շարունակականության հիմնասյուները»։ Դժվար է ասել, թե արդյո՞ք դա կհանգեցնի նրան, որ Սփյուռքը օգտագործի իր լոբբիստական հնարավորությունները և կապերը ամերիկացի և ֆրանսիացի քաղաքական գործիչների հետ ու Վաշինգտոնի և Փարիզի իշխանական միջանցքներում վարչապետին վարկաբեկելու արշավ սկսի։ Բայց Արևմուտքում առաջին փոթորկային ամպերն արդեն իսկ սկսել են կուտակվել Փաշինյանի գլխին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular