ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Նախատեսվում է հասարակական տրանսպորտի երթուղու փոփոխություն  Մաշտոցի պողոտայից «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով:

Ըստ փոփոխության՝ Մաշտոցի պողոտա - Խորենացու փողոց խաչմերուկ -  Մաշտոցի պողոտայի թունել - «Հաղթանակի» կամուրջ ուղեգծի փոխարեն, այդ երթուղով երթևեկող հասարակական տրանսպորտը կերթևեկի Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկ - Խորենացու - Բեյրութի -Արգիշտիի փողոցներ - «Հաղթանակի» կամուրջ երթուղով, հակառակ ուղղությունը՝ «Հաղթանակի» կամուրջ - Արգիշտիի - Իտալիայի - Խորենացու փողոցներ - Մաշտոցի պողոտա - Խորենացու փողոց խաչմերուկ:

Նշված փոփոխությունով պայմանավորված՝ այդ ճանապարհահատվածներում կկատարվեն երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ:
Մասնավորապես՝  Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց  և Մաշտոցի պողոտա - Խորենացու փողոց  խաչմերուկներում հասարակական տրանսպորտը, որը երթևեկելու է առաջին գոտիով, կկարողանա երթևեկել առաջին գոտուց «ուղիղ և ձախ» ուղղություններով, ինչը կկարգավորվի այդ գոտու համար առանձին տեղադրված լուսացույցով. փորձնական տարբերակով կկիրառվի «BUS» գրությամբ լուսացույց:

Մաշտոցի պողտայից դեպի Ամիրյան փողոցի և դեպի Խորենացու փողոցի խաչմերուկներ, Մաշտոցի պողոտայի վերջնամասում կարգելվի այլ մեքենաների մուտքը և կանգառը:
Մաշտոցի պողոտայից աջ շրջադարձը դեպի Ամիրյան փողոց՝ Սարյան փողոցի ուղղությամբ և Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկից աջ շրջադարձը դեպի Սարյան փողոց կթույլատրվի միայն երկրորդ երթևեկելի գոտուց:

Միաժամանակ Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց խաչմերուկում՝ «Հաղթանակի» կամրջից եկող ուղղությամբ կվերականգնվի աջ լրացուցիչ սեկցիան:
Հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտին կապամոնտաժվի Մաշտոցի պողոտա - Խորենացու փողոց խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա - Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց խաչմերուկ:

Խորենացու փողոցում՝ Մաշտոցի պողոտա - Խորենացու փողոց խաչմերուկից մինչև Խորենացու – Բեյրութի փողոցների խաչմերուկ երկու ուղղությամբ առաջին երթևեկելի գոտիները կառանձնացվեն հասարակական տրանսպորտի համար. կարգելվի նշված ճանապարհահատվածում մեքենաների կանգառը և կկազմակերպվեն հասարակական տարնսպորտի կանգառի կետեր:

Բեյրութի փողոցում երկրորդ երթևեկելի գոտին կառանաձնացվի հասարակական տրանսպորտի համար:

Իտալիայի փողոցում ձախ եզրային երթևեկելի գոտին կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար:

 Երթուղու փոփոխությունը կանդրադառնա՝ հ.1, 5, 23, 27, 33, 34, 36, 43, 47, 67, 77 և 100 ավտոբուսային երթուղիների և հ. 24 և 75 միկրոավտոբուսային երթուղիների հետագծի վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular