ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետ. Եթե կարողանանք այնպես անել, որ երեխան գիշերօթիկում չքնի, շատ լավ կլինի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Պետությունը պատասխանատվություն է կրում սոցիալապես անապահով իր քաղաքացու համար: Բայց մեր եկամուտներին համապատասխան մենք ավելի շատ ենք ծախսում, քան տրամաբանություն կա և այդ իսկ պատճառով աճող տնտեսության համար հիմքեր չենք ստեղծում»: Նման կարծիք է հայտնել վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և գերատեսչության ղեկավար կազմի հետ քննարկման ժամանակ:

Վարչապետի խոսքով, ելնելով դրանից՝ թիվ մեկ քայլը, որ պետք է անենք, պետական միջոցները պետք է տնտեսենք՝ ոչ թե սոցիալապես անապահով խավի հաշվին, այլ ի հաշիվ այն բանի, որ ոչ հասցեական տալիս ենք նրան, ում դա չի հասնում:

«Մենք թվայնացման խնդիր ունենք և շատ հստակ գնալու ենք կառավարման բոլոր սուբյեկտների թվայնացման ուղիով: Պետք է ըստ որոշակի չափորոշիչների ռանգավորենք սոցիալապես անապահով խավին և ըստ այդմ տարբեր ծառայություններ մատուցենք, ինչը բերելու է հասցեականության բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և համակարգի օբյեկտիվության բարձրացմանը: Այդ ժամանակ կարող ենք ռեալ վիճակագրություն ունենալ, և համակարգը ճշգրտելով հասցնել ոչ թե 70-75 տոկոս, այլ 80-90 տոկոս հասցեականության»,- ասել է կառավարության ղեկավարը:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, վարչապետը հանձարարել է ակտիվ աշխատել շահագրգիռ գերատեսչությունների հետ՝ թվայնացման աշխատանքներն արագ ավարտին հասցնելու համար:

Ընդգծելով, որ համակարգը պետք է սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի վերահսկողության ավելի արդյունավետ մեխանիզմներ ապահովի և ռեֆորմը պետք է հնարավորինս արագ իրականացնել՝ իրական արդյունք ստանալու համար՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է կրճատել ժամկետները:

Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին՝ նախարարի տեղակալ Աշոտ Մարգարյանը ներկայացրել է վերակազմավորման գործողությունների պլանը: Նրա խոսքով՝ շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ մշակված այս ծրագիրը պիլոտային իրականացվելու է Լոռու մարզում:

Ծրագիրը ծախսարդյունավետ է, որովհետև հնարավորություն է ստեղծվում նույն գումարով, որն այս պահի դրությամբ ծախսվում է գիշերօթիկ հաստատություններում ու մանկատներում երեխաների խնամքը կազմակերպելու համար, ունենալ այլընտրանքային ծառայություններ, որոնք հնարավորություն կտան երեխաներին մեծանալ ընտանիքներում՝ խնամատար ընտանիքի ինստիտուտի ուժեղացման, իրենց կենսաբանական ընտանիքներ երեխաների վերադարձի կազմակերպման, փոքր ընտանեկան տիպի տների ստեղծման և այլ եղանակներով:

Նախատեսվում է, որ մինչև 2017 թ. ավարտը 6 գիշերօթիկ հաստատությունները պետք է վերակազմավորվեն ընտանիքի և երեխայի աջակցության ցերեկային կենտրոնների:
Ողջունելով կատարվող աշխատանքը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Մենք ընտանիքին օգնում ենք, որ երեխան ընտանիքից չկտրվի, իր ծնողի կողքը մեծանա: Եթե իրականում կարողանանք այնպես անել, որ երեխան գիշերօթիկում չքնի, այլ իր ընտանիքում, շատ լավ կլինի»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular