ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վտանգավոր խաղ սահմանին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ ելույթ ունենալով Երեւանում ԱՄՆ դեսպանատանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է այդ երկրի անգնահատելի աջակցությունը Հայաստանի կյանքի բոլոր ոլորտներում:

 

Մասնավորապես, խոսելով ղարաբաղյան խնդրում ԱՄՆ դերի մասին, Հովիկ Աբրահամյանն ասել է. «ԱՄՆ դիրքորոշումը զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման հարցում կարևոր է հակամարտության հետագա սրման բացառման և խաղաղ կարգավորման գործընթացի շարունակման համար»:

Հայաստանը ապրիլյան ռազմագործողություններից հետո ԼՂ խնդրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար որպես նախապայման առաջ է քաշել հրադադարի խախտման դեպքերը հետաքննող համակարգի ստեղծումը:

Սա ամերիկյան նախաձեռնություն է, որը քննարկվել է Վիեննայում եւ ըստ ամերիկյան, ֆրանսիական ու հայկական կողմերի պնդումների՝ համաձայնություն ձեռք բերվել: Ադրբեջանը դեմ է այս մեխանիզմների ներդրմանը հասկանալի պատճառներով՝ դա ներկայիս ստատուս-քվոյի եւ ըստ էության Ղարաբաղի կարգավիճակի միջազգային որոշակի ճանաչում է, ինչը նշանակում է Ադրբեջանի քաղաքականության տապալումը:Այս իրավիճակն առաջացավ ապրիլյան ռազմագործողություններից հետո: Ադրբեջանը փորձում է տապալել այս նախաձեռնությունը եւ դուրս գալ փակուղուց: Նման իրավիճակում է հայտնվել նաեւ Ռուսաստանը, որը նույնպես դեմ է այս մեխանիզմների ներդրմանը, քանի որ այդպիսով անիմաստ է դառնում ղարաբաղյան «կարգավորման» հարցում նրա միակ շահագրգռությունը՝ ռուսական զորքի մուտքը հակամարտության գոտի:

Սանկտ Պետերբուրգում փորձ արվեց այս խնդիրը «հանել» օրակարգից, սակայն ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կոշտ հայտարարություններ արեցին այդ կապակցությամբ եւ փաստացի պնդեցին հայկական կողմի նախապայմանը:

Այսպիսով, ստացվում է ուշագրավ պատկեր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի արեւմտյան համանախագահները պնդում են այդ մեխանիզմների ներդրումը, սակայն մյուս համանախագահ Ռուսաստանը դեմ է: Թերեւս դրանով է պայմանավորված ՌԴ ԱԳՆ կոշտ արձագանքը ԵԱՀԿ գործող նախագահ Շտայնմայերի երեւանյան այցի ժամանակ արված հայտարարություններին:

Այս պայմաններում, Հայաստանը վավերացնում է հայ-ռուսական ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագիրը, որը խոշոր հաշվով ուղղված է Արեւմուտքի դեմ: Այսինքն, Հայաստանն ամեն կերպ փորձում է իրագործել հետաքննության մեխանիզմների ներդրումը, որին դեմ է Ռուսաստանը, սակայն շարունակում է կատարել Ռուսաստանի բոլոր պահանջները, մասնավորապես պաշտպանության ու անվտանգության ոլորտում:

Նյութի աղբյուրը՝ այստեղ

- See more at: http://hartak.am/arm/n-61662#sthash.FZ5zChhG.dpuf

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular