ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի թուլացումն ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ։

. Տարածաշրջանային բոլոր ուժերը սպասման մեջ են՝ պատրաստ իրադարձությունների զարգացման մի քանի հնարավոր սցենարների՝ մինչև ամենավատը, լայնածավալ պատերազմի։

. Իրանի թշնամիները փորձում են ոչ միայն հարվածել կարևորագույն ռազմական, միջուկային ենթակառուցվածքներին, այլև նպատակ են դրել թուլացնել իրանական իշխանության դիրքերը և տապալել այն (այս մասին ուղիղ հայտարարում է Իսրայելի վարչապետը)։ Սա, բնականաբար, ոչ թե պարզապես իշխանափոխության սցենար է, այլ իրանական պետությունը կազմաքանդելու նպատակ է հետապնդում ու կարող է հանգեցնել Իրանի սիրիացման՝ աղետալի մասշտաբների փոփոխություններով։

. Վերոնշյալ ուղղությամբ զարգացումներում հատկապես էական է լինելու տարիներով Իրանի տարածքում գործող պանթյուրքական խմբավորումների գործակալների դերը։ Վերջիններս, որոնց համակարգմամբ զբաղվում են Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայությունները, պետք է փորձեն պետության դեմ հանել թյուրքախոսներին երկրի հյուսիսային, հյուսիս-արևմտյան հատվածներում։ Անջատողական այդ գործողությունները լիարժեք համընկնում են թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական ծրագրերին։

. Իրանական պետության թուլացումը ցանկացած մասշտաբով ու ձևաչափով ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը, ինչն էլ իր հերթին բերելու է մեզ վրա վերջիններիս ճնշման շեշտակի մեծացման՝ դարձյալ ամենավատ հետևանքներով։ Ցավոք, այս պահին զարգացումը դեպի այդ կողմ է ընթանում։

Եվ վերջում։

Հայաստանի սահմանների երկայնքով գլոբալ ծավալների պատերազմական գործողություններ են, որոնք ամեն վայրկյան կարող են տեղափոխվել Իրանի սահմաններից դուրս, իսկ անցնող 48 ժամվա ընթացքում Հայաստանում անվտանգության համար պատասխանատուները ոչ մի, կրկնում եմ ոչ մի անվտանգության խորհրդի նիստ չեն գումարել՝ բավարարվելով հերթապահ ու կարճլիկ մամուլի հաղորդագրություններով։ Բա սա եկեղեցու վրա հարձակվելու թեման հո՞ չի, որ դե-ֆակտո իշխանության կողմից օրվա մեջ 10 գրառում ու հայտարարություն արվի։

Կարծում եմ՝ կռահում եք, թե սա որքան վատ է»,-գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular