ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

kommersant.ru–ն գրում է, որ Նիկոլ Փաշինյանը կտրուկ բարձրացրել է Հայ առաքելական եկեղեցու հետ առճակատման խաղադրույքները: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին մեղադրելով կուսակրոնության ուխտը խախտելու մեջ՝ նա կոչ է արել փոխարինել ՀԱԵ ղեկավարին և նորին ընտրել դարավոր ընթացակարգի խախտմամբ: Վարչապետը «հավատացյալներին և հոգևոր մաքրությունը պաշտպանելու» նպատակով առաջարկել է ստեղծել համակարգող խումբ՝ ՀԱԵ ղեկավարի վերընտրությունը կազմակերպելու համար: Մինչ այժմ Եկեղեցուն վարկաբեկելու՝ ժողովրդականություն չունեցող վարչապետի փորձերը միայն քննադատություն են առաջացրել ինչպես հոգևորականության, ընդդիմության, այնպես էլ Կաթողիկոսին աջակցող քաղաքացիների կողմից:

Բանն այն է, որ հոգևորականության և ՀՀ իշխանությունների միջև ներկայիս առճակատման մասշտաբները շատ ավելի լայն են: 2018 թվականին դառնալով վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը աստիճանաբար իրեն ենթարկեցրեց իշխանության գործադիր, օրենսդիր և դատական ճյուղերը, բայց Եկեղեցին մնաց անկախ։ Եվ խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց, որոնք նախատեսված են 2026 թվականին, հոգևորականության կողմից կառավարության քաղաքականության քննադատությունը Նիկոլ Փաշինյանի համար ավելի ու ավելի ցավոտ է դառնում։ «Իշխող կուսակցությունը խորհրդարանական ընդդիմությանը լուրջ սպառնալիք չի համարում՝ չնայած իր չափազանց ցածր վարկանիշին։ Եթե նայենք առկա քաղաքական իրականությանը, ապա միակ ուժը, կառույցը, ինստիտուտը, որը չի վերահսկվում իշխանությունների կողմից, Եկեղեցին է», - kommersant.ru-ի հետ զրույցում բացատրել է Կովկասի ինստիտուտի (Երևան) տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Gallup International-ի մայիսյան հարցման համաձայն, հարցվածների 11,5 %-ն է պատրաստ քվեարկել Նիկոլ Փաշինյանի «ՔՊ» կուսակցության օգտին։ Միևնույն ժամանակ, Եկեղեցին է ավանդաբար մեծ աջակցություն վայելում հայ բնակչության կողմից. 2024 թվականի «Կովկասյան բարոմետրի» հարցման համաձայն, կրոնական հաստատությունների նկատմամբ վստահության մակարդակը 79,4 % է։ Պարզ է, որ վարչապետի հարձակումների ֆոնին Եկեղեցու աջակցության հանրահավաքները բավականին կանխատեսելի են։ Հունիսի 2-ին և 5-ին տասնյակ մարդիկ էին բողոքի ցույցի դուրս եկել կառավարության շենքի մոտ, իսկ հունիսի 11-ի գիշերը շատերը անձամբ էին գնացել Երևանի «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու ԱՄԷ-ից ժամանած Գարեգին Բ-ին։ Վերադառնալուց հետո Կաթողիկոսը աղոթք է կարդացել, կոչ արել ժողովրդին միավորվել և վստահություն հայտնել, որ Եկեղեցին կհաղթահարի առաջացած դժվարությունները։ Միևնույն ժամանակ, նա չի պատասխանել լրագրողների հարցերին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի խոսքերը ՀԱԵ ղեկավարի՝ երեխա ունենալու մասին, ճիշտ են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular