ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուրացության մաստեր կլաս՝ Փաշինյանից ու նրա թիմից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիրը» կրկին մոլեգնել է, ու կրկին պատճառն Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, ավելի ճիշտ, նրա երեկվա գրառումը՝ «Նիկոլիզմի վերջը» վերտառությամբ։ «20-րդ դարի սկզբին, այն է՝ 1903 թվականին, Ռուսաստանի կայսր Նիկոլայ երկրորդն օրենք ընդունեց Հայոց եկեղեցու գույքի բռնագրավման և հայկական դպրոցների փակման մասին։ Դա բողոքի և ընդվզման մի այնպիսի ալիք առաջացրեց հայ ժողովրդի բոլոր խավերում, ակամա խթանելով հայկական ազգայնականության ձևավորումը, որ Կայսրն ստիպված եղավ 1905 թվականին չեղարկել այդ օրենքը։ Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի»,- նշել է Տեր-Պետրոսյանը։

Ինչպես և սպասելի էր, իշխանական պատգամավորներին ու քարոզչամեքենային, հարակից ուժերին և փորձագետներին մի կենտրոնից հրահանգել էին հնարավորինս լպիրշ ձևակերպումներով պատասխանել Տեր-Պետրոսյանին, բովանդակային խոսքին արձագանքել հիշոցներով ու հայհոյանքներով։ Եվ բնական է, որ ամենամոլեգին վիրավորողներն այն քպականներն էին, ովքեր նախկինում եղել են Առաջին նախագահի աջակիցները։ Հենց այդ խումբն էլ, ասես, իր առջև խնդիր էր դրել գերազանցել բոլորին անմակարդակ հիշոցներով։

Առաջինն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էր, ում հայրը Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման օրոք նույն այդ պաշտոնն էր զբաղեցնում, հրաժարական էր տվել 1998 թ. փետրվարին, Առաջին նախագահի հետ։ «Այսինքն կաթողիկոսի՝ Աստծո առաջ տրված ուխտը պահպանել ակնկալելը նույնն է, ինչ եկեղեցու գույքը բռնագանձելն ու հայկական դպրոցներ փակելը: Ինչպիսի իմաստուն վերլուծություն»: Մեկ այլ նախկին «լևոնական»՝ ներկայումս վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ Տեր-Պետրոսյանին անվանել էր նորանկախ Հայաստանի նաև կաթողիկոսական ընտրությունների կեղծման կնքահայր՝ Վանոների միջոցով: «Այսպիսի խայտառակություններ գործած մարդը պետք է պարզապես լռի: Նրան ու իր հետևորդներին թվում է, թե մարդկանց հիշողությունը կարճ է»,-գրել էր Հարությունյանը՝ կոչ անելով ընդմիշտ փակել, իր ձևակերպմամբ, ԼՏՊ-ի էջը։ Իսկ ժամանակին Հարությունյանը մի քանի տակ էր ծալվում Առաջին նախագահի առջև, մտքով էլ չէր անցնի նրան դիմել ԼՏՊ-ով։

Ինքը՝ Փաշինյանն առայժմ չի արձագանքել, թեպետ, նրա մարդկային որակների բացակայությունը հաշվի առնելով, չի բացառվում։ Փոխարենը, մի գրառում էլ Աննա Հակոբյանն է արել՝ ակնարկներ անելով։ «Դու կարող ես գիտությունների դոկտոր լինել, նույնիսկ մի քանի մեռած լեզու իմանալ, բայց այնքան չինքնահաստատված ոչնչություն մնալ, որ կյանքի մայրամուտին, երբ պետք է որ հասած լինեիր իմաստնության գագաթնակետին, քո ամենաուժեղ կողմը շարունակի մնալ մարդկանց ծաղրելն ու վիրավորելը»,- գրել է Հակոբյանը։

Թերևս, իմաստ չկա որևէ մեկնաբանություն անելու։ Փաշինյանն ու իր թիմակիցները սեփական երկիրն են ուրացել, իրենց նախկին առաջնորդին ինչո՞ւ չպիտի ուրանային։

Նելլի Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular