ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուշադրություն Վրաստան հանգստի մեկնողներին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Նարե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հուլիսյան խոհեր

Ցանկացած քաղաքացի, անկախ նրանից, աշխատում է, թե՝ ոչ, ամռան ամիսներին ցանկանում է մեկնել հանգստի: Այսօր կարելի է համարել, որ արձակուրդային շրջանի սկիզբն ազդարարված է: Մարդիկ քննարկում են, թե ուր և քանի օրով մեկնել, ինչպիսի եղանակ կլինի այն վայրում, ուր պատրաստվում են մեկնել և հանգստի հետ կապված մի շարք հարցեր:

Վերջին մի քանի տարիներին Հայաստանում բնակվողների զգալի հատվածը նախընտրում է հանգիստն անցկացնել հարևան Վրաստանում: Հայերին այս երկրում գրավում են ծառայությունների ցածր գներ, մատչելի հյուրանոցները, ծովը և այլն: Յուրաքանչյուրն ինքն է որոշում ուր մեկնել հանգստի, որ երկրում ծախսել ողջ տարվա ընթացքում կուտակած գումարը, որևէ մեկին քննադատել կամ ընդդիմանալ պետք չէ:

Պարզապես Վրաստան մեկնել պատրաստվող մեր հայրենակիցները պետք է հաշվի առնեն որոշ հանգամանքներ: Հայ-վրացական սահմանն անցնելուց հետո կհանդիպեք «SOCAR. Energy of Azerbaijan» գրառմանը, որն ուղեկցվում է մեզանից արևելք ընկած տարծաշրջանը խորհրդանշող դրոշով: Ադրբեջանական այս ընկերությունը վրացական բենզինի շուկայի լուրջ խաղացող է, սակայն Վրաստանում կան նաև այլ, ոչ ադրբեջանական ընկերություններին պատկանող լցակայաններ: Պարզապես պետք է ուշադիր լինել ու չօգտվենք SOCAR-ի լցակայաններից:

Համեմատության համար նշեմ, որ յուրաքանչյուր լիտր բենզինի դիմաց վճարված գումարը, որը կազմում է մոտավորապես 330-350 դրամ, համարժեք է մեկ ինքնաձիգի փամփուշտի. Մեկնաբանությունները, կարծում եմ, ավելորդ են:

Բացի այդ, կարծում եմ, հաճելի չէ հայկական պետհամարանիշով մեքենան կայանել թշնամուդ դրոշի տակ, նրանց բյուջե ուղղել կուտակած դրամական միջոցները: Հավելեմ, որ հիշյալ ընկերույթունը պետական է, հանդիսանում է ադրբեջանական կլանի շոշափելի մատակարարներից մեկը:
Հ.գ. SOCAR-ի բենզալցակայաններ կան նաև Բուլղարիայում և Ռումինիայում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular