ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես կարող է Հայաստանն արձագանքել Ադրբեջանի կողմից JF-17 կործանիչների գնմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պակիստանը պաշտոնապես հաստատել է, որ Ադրբեջանը 4.6 միլիարդ դոլարի պաշտպանական պայմանագրի շրջանակներում իր պատվերը 16-ից հասցրել է մինչև 40 միավոր JF-17 Thunder կործանիչների, գրում է forbes.com–ը: Դա Պակիստանի պատմության մեջ ամենամեծ պաշտպանական գործարքն է և մեծ հաջողություն է այն ինքնաթիռի համար, որը Պակիստանը մշակել է Չինաստանի հետ համատեղ: Խոսքը JF-17C Block III-ի վերջին տարբերակի մասին է, որն ունի ակտիվ փուլային զանգվածային ռադար և այլ համակարգեր ու զենքեր, որոնք բնորոշ են ժամանակակից 4.5 սերնդի կործանիչներին։ 

«Բաքվի համար JF-17-ի առավելությունները գերազանցում են  թերությունները, - կարծում է RANE հետախուզական ընկերության վերլուծության տնօրեն Սեմ Լիխտենշտեյնը,– նախևառաջ, դա շատ արևմտյան և ռուսական գործընկերների համեմատ ծախսարդյունավետ տարբերակ է: Բացի այդ, նման կործանիչների գնումը թույլ է տալիս Ադրբեջանին թարմացնել իր հնացած խորհրդային դարաշրջանի ինքնաթիռների տորմիղը»։

«Հաշվի առնելով Ռուսաստանի դեմ շարունակվող արևմտյան պատժամիջոցները և ռուսական պաշտպանական արդյունաբերության նոր համակարգեր արտադրելու կամ նույնիսկ հիմնական բաղադրիչները փոխարինելու կարողության վերաբերյալ անորոշությունը, JF-17-ի գնումը թույլ է տալիս Բաքվին խուսափել Ռուսաստանից կախվածությունից, - հավելել է Լիխտենշտեյնը,– բացի այդ, JF-17-ը համատեղելի է Ադրբեջանի զինանոցում արդեն իսկ առկա մի շարք թուրքական համակարգերի հետ, ինչն այն դարձնում է ավելի գրավիչ»։

Գործարքը նշանակալի քանակական և որակական խթան է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար, որոնք մինչ այժմ ապավինում էին մոտ մեկ տասնյակ հնացած ՄիԳ-29 կործանիչներին և ենթաձայնային Սու-25 գրոհայիններին։ Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով JF-17-ներն անմիջապես չեն փոխարինի այդ հին ինքնաթիռներին, ինչը տրամաբանական է, հաշվի առնելով այն, որ Սու-25-ները վերջերս արդիականացվել են թուրքական զենքեր կրելու համար։

Գործարքը, անկասկած, տագնապ կառաջացնի Երևանում։ Հայաստանը մինչև վերջերս կործանիչներ չուներ: Միայն 2019 թվականին են Ռուսաստանից թանկարժեք Սու-30SM-ներ ձեռք բերվել, ընդ որում նախատեսում էր գնել 12 ինքնաթիռ, բայց մինչ այժմ մատակարարվել է միայն 4–ը։ Սակայն այդ կործանիչները չկարողացան կանգնեցնել Ադրբեջանին 2020 թվականին իսրայելական և թուրքական անօդաչու թռչող սարքերով հայկական դիրքերին հարվածելուց։ Դրանք նաև չխանգարեցին Բաքվին հետագա սահմանային բախումներում, կամ 2023 թվականի սեպտեմբերի լայնածավալ գործողության ժամանակ, որի արդյունքում Ադրբեջանը գրավեց ամբողջ Լեռնային Ղարաբաղը և տեղահանեց նրա հայ բնակչությանը։

Այժմ իր զինանոցում ունենալով 40 միավոր JF-17, Ադրբեջանը կունենա 10-ը 1–ի դիմաց առավելություն Հայաստանի նկատմամբ։ «Հայաստանի տեսանկյունից, Ադրբեջանի ընդլայնված նավատորմն ավելի է թուլացնում նրա արդեն իսկ խոցելի ռազմական վիճակը Բաքվի նկատմամբ», - ասել է Լիխտենշտեյնը։ «Չնայած խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրման մասին հայտարարություններին Ադրբեջանը ճնշում է գործադրում Հայաստանի վրա պահանջելով կատարել վիճահարույց սահմանադրական փոփոխություններ, հետաձգում է համաձայնագրի ստորագրման գործընթացը, - հավելել է նա,– այս ամենը, հավանաբար, կշարունակվի առնվազն մինչև 2026 թվականի Հայաստանի ընտրությունները, որպեսզի տեղ մնա հետագա սրման համար, հատկապես հաշվի առնելով Բաքվի այն համոզմունքը, որ Արևմուտքի, Ռուսաստանի կամ այլ հիմնական դերակատարների կողմից արձագանք չի լինի»։ 

Չնայած Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ բարձրաձայն պահանջներին, ներկայումս լայնածավալ ներխուժումը քիչ հավանական է։ Այնուամենայնիվ, սահմանային միջադեպերը և լոկալ սրացումները լիովին հնարավոր են, հատկապես, եթե Բաքուն փորձի ստեղծել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք Սյունիքի հարավով Նախիջևանի հետ կապվելու համար։ «Քանի որ նոր հակամարտության սպառնալիքը մնում է, Հայաստանը, հավանաբար, կհենվի Ֆրանսիայի, Հնդկաստանի և Իրանի հետ իր աճող ռազմական համագործակցության վրա միաժամանակ փորձելով մեղմել Ռուսաստանի հետ լարվածությունը, որպեսզի ինչ-որ կերպ հավասարակշռի Ադրբեջանի ռազմատեխնիկական գերազանցությունը», - նշել է Լիխտենշտեյնը։

Պարզ չէ, թե արդյո՞ք Հայաստանն Ադրբեջանի կողմից JF-17-ների գնմանը հակակշռելու համար կդիմի Ֆրանսիային Dassault Rafale բազմաֆունկցիոնալ կործանիչների հարցով: Դրա հավանականությունը քիչ է Rafale-ի բարձր արժեքի պատճառով, հատկապես հաշվի առնելով այն, որ Հայաստանն ունի շատ ավելի քիչ ռեսուրսներ, քան նավթով հարուստ Ադրբեջանը: «Չնայած Երևանը, հավանաբար, կքննարկի տարբեր տարբերակներ, բայց, ամենայն հավանականությամբ, կկենտրոնանա հնդկական Su-30MKI-ներ ձեռք բերելու վրա, որոնք զգալիորեն ավելի էժան են, քան ֆրանսիական Rafale-ները, - ասել է Լիխտենշտեյնը,– բացի այդ, Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջերս տեղի ունեցած միջադեպից հետո մեղադրանքներ հնչեցին, որ հնդկական Rafale-ները լավագույնս չեն գործել, և դա նույնպես կարող է ազդել Հայաստանի ընտրության վրա»։

Հնդկաստանը լիցենզիայով արտադրում է ռուսական Su-30MKI-ի եզակի մոդիֆիկացիա և շուտով կարող է սկսել դրա արտահանումը։ Հայաստանը, կարծես թե, պոտենցիալ գնորդ է, հատկապես հաշվի առնելով վերջին տարիներին կնքված հայ-հնդկական զենքի պայմանագրերի ռեկորդային ծավալը։ Բացի այդ,  Հնդկաստանն իդեալական գործընկեր է Հայաստանի առկա Su-30SM-ներն արդիականացնելու և դրանք հնդկական զենքին հարմարեցնելու համար։ «Հնդկաստանը, հավանաբար, հետաքրքրված կլինի դրանով իր վաղեմի հակառակորդին Պակիստանին  և նրա դաշնակից Ադրբեջանին զսպելու համար, - ասել է Լիխտենշտեյնը,– բացի նոր կործանիչներ ձեռք բերելուց, որոնք գոնե ինչ-որ կերպ կմրցակցեն Ադրբեջանի հետ օդում, Հայաստանը, հավանաբար, նաև կփորձի արդիականացնել իր հակաօդային պաշտպանության համակարգերը գնումներ կատարելով կամ Հնդկաստանից, կամ Իրանից, կամ այլ երկրներից»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular