ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10 օրում հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար է հասել ՌԴ մաքսային մարմիններին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար հունիսի 1-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ հասել է Ռուսաստանի մաքսային մարմիններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով հայկական կոնյակով բեռնված բեռնատարների խնդրին, որոնք սպասում են վրացական կողմում։

Խոջոյանը նշեց, որ խնդիրը սկսել է նշմարվել 2025 թվականի ապրիլից: Եվ այդ ժամանակից մինչև օրս հարցը ուշադրության կենտրոնում է: Փոխնախարարի խոսքով՝ գրեթե ամենժամյա կտրվածքով կապի մեջ են վերամշակող կազմակերպությունների, գործարարների հետ:

«Ապրիլից մինչև օրս լրացվել է արտահանման 557 դեկլարացիա: 391 դեկլարացիա արտահանված է համարվում»,- ասաց փոխնախարարը՝ պարզաբանելով, որ սա նշանակում է, որ, օրինակ, եթե ապրանքը պետք է արտահանվեր Ռուսաստան, ապա այն արդեն հասել է Ռուսաստանի մաքսային մարմիններին։ Հունիսի 1-ից մինչ հունիսի 10-ը ներառյալ ՌԴ մաքսային մարմիններին հասել է 50 բեռնատար»,-ասաց Խոջոյանը:

Հայաստանյան կոնյակ արտադրողները մայիսի 13-ին բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան, Բելառուս բեռնատարների անցման համար։ Կոնյակագործները պնդում էին, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննություն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են լինում մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։

Ակցիայի ընթացքում դեսպանությունում ընդունել էին արտադրողներից մի քանիսին՝ խոստանալով, որ պաշտոնական Թբիլիսին մոտ ժամանակահատվածում հանդես կգա հայտարարությամբ։ Սակայն մնալով անարձագանք՝ դժգոհ տնտեսվարողները մայիսի 21-ին դարձյալ հավաքվել էին դեսպանատան մոտ` Վրաստանի իշխանություններից պահանջելով լուծել խնդիրը։

Հունիսի 5–ին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ 52 մեքենայի խնդիրն արդեն լուծվել է,  Վրաստանի իր գործընկերը հեռախոսազանգով խոստացել է, որ 72 մեքենաների հարցը ևս, որ Վրաստանում են, առաջիկա 5 օրում կլուծվի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular