ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փորձագետը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի հեռանկարների մասին. պաշտոնականացվում է կապիտուլյացիան»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանը և Բաքուն շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիր և կհաստատեն դիվանագիտական ​​հարաբերություններ, վերջերս հայտարարել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նրա խոսքով համաձայնություն կա, տեքստը պատրաստ է, «մնում է միայն պայմանագիրը ստորագրել»:

Քաղաքագետ և արևելագետ Ստանիսլավ Տարասովը svpressa.ru-ին տված հարցազրույցում հիշեցրել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նման հայտարարություն է անում: Ադրբեջանն էլ է պարբերաբար խոսում այդ մասին և ակնարկում կարևոր պայմանի՝ ՀՀ Սահմանադրության նախաբանի փոփոխության մասին: Եվ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է նույնիսկ դա անել, չնայած նման իրավիճակում անհրաժեշտ է հանրաքվե: «Տարածաշրջանում իրավիճակը շատ բարդ է։ Մի կողմից, Ադրբեջանի համար, անշուշտ, ձեռնտու է 2-րդ ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակը նյութականացնելն ու իրավաբանորեն ձևակերպելը։ Մյուս կողմից պայմանագիրն այն տարբերակով, որոնցով այն կարող է ստորագրվել, հարված է Փաշինյանի հեղինակությանը, դա իրականում կապիտուլյացիայի ձևակերպում է։ Այդ պատճառով էլ Հայաստանը փնտրում է ինչ որ այլ ներքաղաքական կոմբինացիաներ», - նշել է աղբյուրը։

Մասնագետի խոսքով Երևանի համար համատեքստից դուրս է մնացել ամերիկյան գործոնը, քանի որ ԱՄՆ-ը Բայդենի վարչակազմի օրոք էր ցուցաբերում հետաքրքրություն տարածաշրջանի նկատմամբ։ Ֆրանսիայի վրա խաղադրույքը նույնպես արդարացված չէ, քանի որ Եվրոպան ճգնաժամի մեջ է։ Եվ, իհարկե, խնդիրներ կան Ռուսաստանի հետ կապված, ով բազմիցս է առաջարկել հանդես գալ որպես միջնորդ բանակցություններում։ «Հայերը վախենում են ինքնուրույն մտնել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի մեջ։ Նրանք պահանջում են միջազգային երաշխիքներ արտաքին միջնորդներից, բայց առայժմ այդպիսիք չկան։ Շիզոֆրենիկ դիվանագիտություն է ընթանում, և կարծում եմ, որ Միրզոյանի նման հայտարարությունները դեռ շարունակաբար կհնչեն։ Հայերը տրավմատիզացված են, նրանք ԽՍՀՄ փլուզումից հետո անցած 30 տարիների ընթացքում միայն կորցրել են, նրանց մոտ շարունակական շոկ է, մի տեսակ նոկաուտի մեջ են», - եզրափակել է Տարասովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular