ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռեկորդային գնաճ՝ Հայաստանում. արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.4% գնաճ․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետության դիտարկվող 10 բնակավայրերում 2025 թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.2%-ով (համեմատաբար բարձր գնաճ գրանցվել է ք. Գյումրիում), իսկ մեկում արձանագրվել է 0.1% գնանկում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.1%-ով։ 2025 թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.4%, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 0.5% գնաճ: Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2025 թ. մայիսին ապրիլի համեմատ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.3-2.8%-ով (համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Գյումրիում), իսկ Երեւան եւ Հրազդան քաղաքներում գրանցվել է 0.1% գնանկում: Մակարոնեղենի գինը 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ աճել է 3.2%-ով, հացինը՝ 3.9%-ով, ալյուրինը՝ 6.9%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 2.6%, 0.7%, 1.6%-ով: 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է տավարի, խոզի եւ գառան մսերի գնաճ՝ համապատասխանաբար 0.8%, 1.1%, 2.9%, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ՝ 0.1%, 1.0% եւ 0.5% գնաճ: Մարգարինի եւ կարագի գները 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ աճել են 0.3% եւ 13.1%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 0.9% եւ 0.2%-ով: 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ պաղպաղակի գինն աճել է 4.0%-ով, շոկոլադինը՝ 14.1%-ով, սուրճինը՝ 14.9%-ով, կակաոյինը՝ 20.9%-ով, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 3.0%, 0.9%, 0.3% եւ 1.0%-ով: Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ գները նվազել են 3.1%-ով, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 0.6% գնաճ: Ձավարի գինը 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ նվազել է 4.9%-ով, պանրինը՝ 2.8%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 2.0% եւ 0.2% գնաճ: Ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների գները 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ աճել են 4.4% եւ 6.7%-ով, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 0.2% եւ 0.5%-ով: 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ ձվի գինը նվազել է 4.3%-ով, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ՝ 0.4%-ով: 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հնդկացորենի՝ 7.1%, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ՝ 0.7% գնանկում: Իշխան ձկնատեսակի գինը 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ աճել է 22.1%-ով, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 0.1% գնանկում: 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ արեւածաղկի բուսական յուղի գինն աճել է 15.2%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ գրանցվել է 0.1% գնանկում: Բանջարեղենի ապրանքախմբում 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ արձանագրվել է 29.0% գնաճ, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ՝ 0.2% գնանկում»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular