ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիային

ՄՇԱԿՈՒՅԹ

Մայիսի 31-ից հունիսի 7-ը Ռուսաստանի Դաշնության Սամարա քաղաքում տեղի է ունեցել Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիան: Դասընթացները կազմակերպվել էին վեց մասնագիտացումներով՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ, ֆլեյտա, շեփոր և դասական կիթառ: Ակադեմիային մասնակցում էին երեխաներ ԱՊՀ 9 երկրից՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ադրբեջան: Ակադեմիան դասընթացներ է անցկացնում ոչ միայն երեխաների, այլև նրանց մենթորների համար՝ հատուկ շեշտը դնելով ուսուցիչների հմտությունների կատարելագործման վրա: Սա հրաշալի հնարավորություն է նրանց համար փորձ և գիտելիքներ ձեռքբերելու տեսանկյունից։

Ակադեմիային, որպես Հայաստանի ներկայացուցիչներ, այս տարի մասնակցել են ‪«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ շեփորահար Արտյոմ Ավետիսյանը և դաշնակահարուհի Մարի Դանիելյանը։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները պարբերաբար մասնակցել են Յ․ Բաշմետի անվան երաժշտական ակադեմիաներին։ Նման միջոցառումները, մրցույթներն ու վարպետաց դասերը թույլ են տալիս երաժշտության աշխարհում իրենց քայլերը կատարող պատանի երաժիշտներին ձեռք բերել փորձ, հաստատել ծանոթություններ իրենց հասակակիցների շրջանում և վերադառնալ հայրենիք նոր հմտություններով։

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular