ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իմպիչմենտի գործընթացը, որ նախաձեռնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, առայժմ լուրջ հաջողությունների հասնելու շանսեր չունի։ Հիշեցնենք, ՀՀԿ առաջարկով «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել էր Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին վարչապետի թեկնածու առաջադրել, և խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել, սատարել այս որոշումը՝ կոչ անելով ընդդիմադիր մյուս պատգամավորներին միանալ իրենց նախաձեռնությանը։ «Հայաստան» դաշինքը մինչ օրս որևէ կերպ չի մեկնաբանել Դավիթ Համբարձումյանի առաջադրումը։ Անկախ 2 պատգամավորներ, որոնց ավելի վաղ վտարել էին «Քաղպայմանագրից», Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանն էլ հրաժարվել են աջակցել Հանրապետականի որևէ թեկնածուի։ Ավելին, վերջին շրջանում Աղազարյանի ակտիվությունը և հայտարարությունները վկայում են, որ նա բացառապես Փաշինյանի գծի մեջ է և ցանկություն չունի որևէ կերպ աջակցել ընդդիմադիր իրական նախաձեռնություններին։

Բուն «Պատիվ ունեմ» խմբակցությունից պնդում են, թե Դավիթ Համբարձումյանն անցած տարիներին եղել է իշխանության քաղաքական ճնշումների թիրախում, բայց կարողացել է դիմագրավել։ Իհարկե, Մասիսում Համբարձումյանը բավականին լուրջ հեղինակություն ունի, իշխանություններն էլ առանձնապես նրա հետ աշխատում են գլուխ չդնել, թեև մինչ օրս քրեական գործ կա հարուցված Դավիթ Համբարձումյանի վրա։ 2019 թ․-ից նա ամբաստանյալի աթոռին է, մեղադրվում է Փաշինյանի իշխանափոխության օրերին Հանրապետության հրապարակ շտապող հանրահավաքի մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար։ Մեկ այլ՝ զանգվածային անկարգությունների դրվագով նրա դեմ հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցվել է։

Բայց իշխանությունը, ինչպես այլ ընդդիմադիրների, այս դեպքում ևս Դավիթ Համբարձումյանի նկատմամբ էլ դեռևս կախված է պահում իր հիմնական զենքը՝ քրեական գործեր հարուցելու հնարավորությունը և չի բացառվում, որ Հանրապետականը հենց այս կանխավարկածից ելնելով էլ առաջադրել է, որպեսզի գործող իշխանությունները զբաղված լինեն նոր ընդդիմախոսին ճնշելու գործողություններով։

Ի վերջո, հասկանալի է, որ այս պահին, եթե բարդ է Փաշինյանին տապալելը, գոնե պետք է իշխանությանը պահել լարվածության մեջ։ Թե որքանով դա կհաջողվի, բարդ է ասել, բայց հենց այս հանգամանքից է կախված Հայաստանի ապագան։ Գործող իշխանությունները չպետք է կարողանա վերարտադրվել ոչ 2026 հերթական, ոչ էլ դրանից առաջ ենթադրվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում։

Լուիզա Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular