ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հավատարմագրման միջազգային օր, Ուրուգվայ՝ Հարավամերիկյան ֆուտբոլի օր, Իտալիա՝ Հին հռոմեական Վեստալիայի տոն, ԱՄՆ-ի Օկլահոմա՝ Տարեցների օր, Ուգանդա՝ Ազգային հերոսների օր, Ալանդյան կղզիներ՝ Ինքնավարության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1849– ստեղծվել է Երևանի նահանգը, որը կազմված է եղել Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Նոր-Բայազետի և Օրդուբադի գավառներից։ Արևելյան Հայաստանի մյուս շրջանները մտել են Թիֆլիսի և Ելիզավետապոլի նահանգների մեջ:

1914-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում տեղի է ունեցել Ալաշկերտի ճակատամարտը, որի արդյունքում ռուսական բանակը տակտիկական առավելություն է ստացել:

1925 –ծնվել է կենսաֆիզիկոս Սպարտակ Հովհաննիսյանը։

1945 –ծնվել է հայաստանցի սկավառականետորդ և գունդ հրող Ֆաինա Մելնիկը։

1960 –վախճանվել է արձակագիր, թարգմանիչ Վիվան։

1961-վախճանվել է նկարիչ Միքայել Արուտչյանը։

1976– վախճանվել է հանրաճանաչ դերասան Դավիթ Մալյանը:

1978– ծնվել է լիբանանահայ երգչուհի Այլին Խաչատուրյանը:

1984 –վախճանվել է ճարտարապետ Էդուարդ Սարապյանը։

1988 –ծնվել է ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը։

1992- տեղեկություն ստանալով, որ ռուսները նախատեսում են Ադրբեջանից Ռուսաստան տեղափոխել ռազմական ավիատեխնիկան, ռուսական ռազմաբազայի օդանավակայան են ներխուժել ադրբեջանցիների զինված խմբավորումներ, որի հետևանքով առգրավվել են  5 МиГ-25РБ և 11 Су-24МР ինքնաթիռներ։

2008 –վախճանվել է շախմատային գրոսմաստեր Կարեն Ասրյանը։

2009- ամբողջությամբ կրելով դատավճռով սահմանված 1,5 տարվա ազատազրկման պատիժը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը:

2010- Հայաստանում մեկնարկել է վրաց գրականության շաբաթը, որի առթիվ  Երևան է ժամանել վրաց գրողների պատվիրակություն:

2011-կարկուտը զգալի վնասներ է հասցրել Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի մի քանի գյուղերի ցանքատարածություններին:

2017-ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու ընտրության արդյունքները, ըստ որի իշխող Հանրապետականի 46 անդամի հետ նոր ավագանի են անցել նաև երկու ընդդիմադիր խմբակցություններ՝ «Ելք»-ը՝ 14 անդամով, ու «Երկիր Ծիրանին»՝ 5 անդամով։

2018- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Եպիսկոպոսաց ժողով, որտեղ որոշվել է, որ  կաթողիկոսի հրաժարականը պահանջելը հանդիսանում է  արտաքին և բռնի միջամտությամբ պարտադրված հակակրոնական գործողություն։

2019-Հայաստանի 23 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է անկուսակցական Վահագն Գևորգյանը, որի հիմնական մրցակիցը եղել է ՔՊ-ական Գրիգոր Գուլյանը։

2024– Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել մեծ հանրահավաք, որից հետո Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ եղել է երթ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

53 —Հռոմի կայսր Ներոնն ամուսնացել է Կլավդիայի դստեր՝ Օկտավիայի հետ։

62 —Ներոնի հրամանով սպանվել է աքսորված  իր առաջին կինը՝ Օկտավիան։

68– ինքնասպան է եղել Հռոմի կայսր Ներոնը:

721 —Թուլուզի ճակատամարտում Էդդի Մեծը ջախջախել է մավրերին։

1290 –վախճանվել է Բեատրիչեն, որը հանդիսացել է Դանթե Ալիգիերիի սիրեցյալը։

1534 - Ժակ Քարտիեն հայտնաբերել է Սուրբ Լավրենտիոս գետը։

1672– ծնվել է ռուս նշանավոր կայսր Պետրոս 1-ինը։

1719 — Պետրոս 1-ինը Ռուսաստանը բաժանել է նահանգների և շրջանների։

1793 —արգելվել է ստրուկների ներկրումը Վերին Կանադա։

 1810 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր Օտտո Նիկոլաին։

1812 –ծնվել է գերմանացի աստղագետ Յոհան Գալլեն։

1822 —ԱՄՆ-ում Չարլզ Գրեմն արտոնագրել է առաջին արհեստական ծնոտը։

1840– ծնվել է վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիրներից  մեկը հանդիսացող Ակակի Ծերեթելին:

1870– վախճանվել է անգլիացի հայտնի գրող Չարլզ Դիքքենսը:

1873- բացումից 16 օր անց Լոնդոնում հրդեհից ամբողջովին այրվել է Ալեքսանդրա պալատը։

1889– Հռոմում Ջորդանո Բրունոյի մահապատժի վայրում (նրան այրել են խարույկի վրա) բացվել է նրա հուշարձանը:

1934 —լույս է տեսել Դոնալդ Դակի մասնակցությամբ առաջին մուլտֆիլմը։

1945 – ծնվել է ամերիկացի դերասան, երգիչ և ռեժիսոր Ջոնի Դեփը։

1959 —ջուր է իջեցվել բալիստիկ հրթիռներով զինված առաջին ամերիկյան սուզանավը՝ «Ջորջ Վաշինգտոնը»։

1967 - Վեցօրյա պատերազմի ընթացքում Իսրայելը Սիրիայից գրավել է Գոլանի բարձունքները: ԽՍՀՄ-ը խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ։

1995 —Սոչիում Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման և Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը ստորագրել են Սևծովյան նավատորմը բաժանելու մասին համաձայնագիրը։

2000 —Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայում մտցրել է ուղիղ նախագահական կառավարում։

2002 —Մոսկվայի Մանեժնի հրապարակում Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի պարտությունից հետո տեղի է ունեցել ֆուտբոլային ֆանատների մասնակցությամբ ծեծկռտուք։

2020 —վախճանվել է խորհրդային և ռուսական գրող-երգիծաբան, սցենարիստ և հեռուստահաղորդավար Անատոլի Տուշկինը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular