ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայում սկսվել է օպտիկամանրաթելային FPV անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կմ երկարությամբ կծիկների սերիական արտադրությունը։ Ի՞նչ է հայտնի անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրության մասին և ի՞նչն է դրանց առանձնահատկությունը, փորձել է պարզել Fakty.com.ua–ն: 

Որո՞նք են անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կմ երկարության  օպտիկամանրաթելային կոճերի առանձնահատկությունները։ Ուկրաինական 3DTech ընկերությունը արտադրում է տարբեր տեսակի FPV անօդաչու թռչող սարքեր օպտիկամանրաթելային կառավարմամբ, ինչը դրանք դարձնում է անխոցելի ռադիոէլեկտրոնային խանգարումների նկատմամբ։ Այսինքն ավանդական FPV ռադիոկապի համակարգերի փոխարեն, անօդաչու թռչող սարքերը հագեցած են կծիկով՝ մալուխով, որը բացվում է անօդաչու թռչողի թռիչքի ընթացքում։

Այս տեսակ կապի համակարգը լիովին պաշտպանված է թշնամու էլեկտրոնային միջամտությունից և անօդաչու թռչող սարքի օգտագործումը ավելի արդյունավետ է դարձնում։ Նոր 30 կմ երկարությամբ կոճերը հաջողությամբ անցել են ներքին փորձարկումները և արդեն սերիական արտադրության մեջ են։ Կոճերի արտադրությունը և փաթաթումը իրականացվում է բացառապես Ուկրաինայում, միայն հումքն է ձեռք բերվում։

Հարկ է նշել, որ սա Ուկրաինայում 30 կիլոմետրանոց առաջին սերիական մալուխն է։ Բանն այն է, որ նման չինական կոճերը կարող են ունենալ արտադրական թերություններ: Ուկրաինայում կոճի փաթաթումը թույլ է տալիս վերահսկել արտադրանքի որակը արտադրության բոլոր փուլերում: Դա առավելություն է, քանի որ այն զգալիորեն նվազեցնում է անօդաչուների խափանումների քանակը առաջնագծում օգտագործելիս։

30 կմ երկարությամբ օպտիկամանրաթելային մալուխային կոճը անհրաժեշտություն է, քանի որ Ուկրաինայում պատերազմի իրականությունը պահանջում է դրոնների գործողության շատ ավելի մեծ շառավիղ։ Պետք է նշել, որ սերիական անօդաչուների մոդելների մեծ մասը ունի ոչ ավելի, քան 20 կմ հեռավորության շառավիղ։

Նոր կոճերը ունեն ունիվերսալ ամրակ, որը թույլ է տալիս ուկրաինական զինվորականներին դա հարմարեցնել իրենց արդեն իսկ ունեցած FPV անօդաչու սարքերին։ Արտադրողների խոսքով նաև կոճերում օգտագործվում է այնպիսի օպտիկական մանրաթել, որը երկու անգամ ավելի բարակ է, քան Չինաստանում արտադրվողը։ 

Օպտիկոմանրաթելային կոճի երկարությունը կարող է լինել՝ 10 կմ, 15 կմ, 20 կմ և 30 կմ։ Քաշը՝ 20 կմ - 1883 գ, 15 կմ- 1486 գ, 10 կմ - 1155 գ, 30 կմ - տվյալները դեռևս չեն հաղորդվում։

Բոլոր կոճերը ունեն այնպիսի հարմար արագ ամրացվող ամրակ, որ հեշտությամբ ինտեգրվում են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular