ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սյունիքի մարզով անցնող ճանապարհի հարցը դեռևս Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգում է, իրականում այն ​​պանթուրքական ծրագրի մի մասն է կազմում: Նմանատիպ կարծիք է հայտնել իրանցի քաղաքական վերլուծաբան Պույա Հոսեյնին, գրում է Checheninfo.ru–ն: «Նույնիսկ երբ նրանք լռում են դրա մասին, նրանք միևնույն է մտածում են դրա իրականացման հնարավորությունների մասին և առաջին իսկ հնարավորության դեպքում կփորձեն իրականացնել այն: Մենք՝ Իրանը և Հայաստանը, պետք է հասկանանք այս ամենը, և, համապատասխանաբար, պետք է պատրաստ լինենք դրան», - նշել է նա:

Մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին հայտարարությունները, որոնց համաձայն «Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն ցամաքային կապ է Ադրբեջանի և Նախիջևանի միջև, այլ նաև թյուրքական աշխարհի ինտեգրման նոր գիծ Թուրքիայի միջոցով, Հոսեյնին ընդգծել է, որ այդ կերպ Էրդողանը շարունակում է համոզել Թեհրանին Սյունիքի միջով անցնող ճանապարհի հարցում՝ փորձելով Իրանի համաձայնությունը ստանալ այս նախագծի վերաբերյալ:

Այնուամենայնիվ, ըստ իրանցի վերլուծաբանի, նման նախագիծը Թեհրանի համար կարմիր գիծ է, որի մասին Իրանը բազմիցս է հայտարարել ամենաբարձր մակարդակով: Եվ, նրա կարծիքով, անհնար է համոզել Իրանին անցնել այդ գիծը։ «Մեր դիրքորոշումը հստակ է, մենք համաձայնության չենք գա Թուրքիայի և Ադրբեջանի հետ այդ հարցում: Մինչ օրս մենք օգտագործել ենք տարբեր մեթոդներ, որպեսի արգելենք Ադրբեջանին ռազմական գործողություններ իրականացնել Հայաստանի դեմ: Ես կարծում եմ, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները պետք է հասնեն ռազմավարական մակարդակի, ինչը թույլ կտա մեզ համատեղ հակազդել ընդհանուր սպառնալիքներին», - եզրափակել է իրանցի վերլուծաբանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular