ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Օվկիանոսների համաշխարհային օր, Ռուսաստան՝ Սոցիալական աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1588– վախճանվել է  ծագումով հայ, թուրք նշանավոր ճարտարապետ Միմար Սինանը:

1908-ծնվել է նկարիչ Աշոտ Մամաջանյանը:

1918- Անդրանիկը դուրս է եկել Սևանա լճի ափերին գտնվող Ելենովկա գյուղից և ուղևորվել Նախիջևան։

1941– ծնվել է քանդակագործ Արա Շիրազը, հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին։

1954– վախճանվել է  նշանավոր գրաքննադատ, գրող, բանասեր Արշակ Չոպանյանը:

1982-ծնվել է երգիչ Ռազմիկ Ամյանը:

1988- ԽՍՀՄ-ում ընդունվել է կոոպերացիայի մասին օրենքը, որը վերակառուցման երկրորդ էտապի սկիզբն էր և նախատեսում էր օրինականացնել մասնավոր սեփականությունը: 

1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Խորվաթիայի հետ։

2009-«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհրդը որոշել է դադարեցնել Հայաստանում ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը: Այս որոշումը, սակայն, չի վերաբերվել ծրագրի ավելի մեծ մասը կազմող ոռոգման ենթածրագրին:

2011-ստեղծվել է «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությունը, որի  կորիզը հիմնականում եղել է «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցության նախկին ղեկավար կազմից:

2013-Երևանի նորընտիր ավագանին անց է կացրել առաջին նիստը, որտեղ «Բարև Երևան» խմբակցությունը բոյկոտել է հանձնաժողովների ղեկավարության ընտրությունները:

2015-Հայաստանի կառավարությունն ու ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունը ստորագրել են «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիրը:

2017-Կազմակերպված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերը, շինությունները զավթելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից 18 մեղադրյալների նկատմամբ անջատված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 

2019- Ձերբակալվել են Կոնստանտին Տեր- Նակալյանը, Արթուր Դանիելյանը և «Ադեկվադ»-ի 7 անդամներ:

-Զարեհ Սինանյանը հրաժարական է տվել Գլենդելի քաղաքային խորհրդից Հայաստանում պաշտոն զբաղեցնելու նպատակով։

2020-Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն, գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվել է Ոստիկանության պետ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

218-տեղի է ունեցել իմպերատոր Մակրիոնի և 14-ամյա Հելիոգաբալի կողմանկիցների զորքերի միջև Անտիոքի ճակատամարտը, որը ավարտվել է Հելիոգաբալի կողմանկիցների լեգեոնների հաղթանակով:

632-վախճանվել է մահմեդականության ստեղծող առաքյալ Մուհամմեդը:

1509-Պիզան կապիտուլացիայի է ենթարկվել Ֆլորենցիական հանրապետության կողմից: Պիզայի հանրապետությունը դադարել է գոյություն ունենալ:

1783– Իսլանդիայում ժայթքել է Լաքի հրաբուխը, որը պատմության ամենամեծ լավային ժայթքումներից մեկն է: Հրաբխի հետևանքով զոհվել է մոտ 10 000 մարդ: 

1786-Նյու-Յորքում առաջին անգամ պաղպաղակ է վաճառվել:

1810 – ծնվել է գերմանացի նշանավոր երգահան, դիրիժոր Ռոբերտ Շումանը:

1824-Քվեբեկում Նոա Կաշինգը արտոնագրել է առաջին լվացքի մեքենան:

1869– Չիկագոյում Այվզ Մակգաֆֆին արտոնագրել է իր պատրաստած աշխարհի առաջին փոշեկուլը:

1876– վախճանվել է ֆրանսիացի կին գրող Ժորժ Սանդը:

1912– Լոս Անջելեսում հիմնվել է «Universal Pictures» կինոստուդիան, որը Հոլիվուդյան ամենահին կինոստուդիան է:

1928-իրականացվել է առաջին ԱՄՆ-Ավստրալիա ավիաթռիչքը:

1946-հիմնադրվել է առաջին Լրագրողների համաշխարհային կազմակերպությունը:

1948-ԽՍՀՄ-ի Չելյաբինսկ-40 փակ քաղաքում գործարկվել է առաջին խորհրդային միջուկային ռեակտորը:

1963-ամերիկյան կարդիոլոգները սկսել են առաջին հակածխախոտային պայքարը:

1965-ամերիկյան «Ֆրիտո-Լեյ» և «Պեպսի-Կոլա» ընկերությունները միավորվել են ստեղծելով «PepsiCo» ընկերությունը:

2011-Բելոռուսում սկսվել են բողոքի ակցիաներ, որոնք ստացել են «Հեղափոխություն սոցիալական ցանցերի միջոցով» անվանումը:

2015-վախճանվել է աստրոլոգ և բժշկող Ջունան՝ իսկական անունը Եվգենիա Դավիթաշվիլի:

2019- Գերմանիայում կառուցել են աշխարհի ամենամեծ Ավելի քան 17 մ բարձրությամբ ավազե ամրոցը:

2020 —ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում Սիեթլում ստեղծվել է առաջին Կապիտոլիական բլրի ինքնավարության գոտին, որը իրենից ներկայացրել է ոչ մեկի կողմից չկառավարվող, կենտրոնական իշխանություններին չենթարկվող չճանաչված ինքնավարություն, իսկ ադմինիստրատիվ և ոստիկանական ֆունկցիաներ իրականացրել են նախաձեռնող քաղաքացիները:

Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular