2 ճ/գդ սուրճը լցնում ենք 2 ճ/գդ եռացրած ջրի մեջ և լուծում: Այնուհետև բոլոր բաղադրիչները լցնում ենք ամանի մեջ և լավ հարում: Խմորը լցնում ենք բուսայուղապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 40 րոպե: Պատրաստում ենք օշարակը: Մարմանդ կրակին տաքացնում ենք ջուրը, շաքարավազն ու սուրճը և եռացնում 10 րոպե: Կեքսը տոգորում ենք օշարակով: Շոկոլադը հալեցնում ենք, լցնում կեքսի վրա և զարդարում գետնանուշով: