ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական հնգյակի» ներքին առևտրաշրջանառության ծավալն անցյալ տարի կազմել է գրեթե 100 միլիարդ դոլար, իսկ ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը գերազանցել է 90 %-ը։ Հայաստանը ցուցադրում է ամենաբարձր ցուցանիշներից մի քանիսը, գրում է e-cis.info–ն։

Այդ գործարանն արտադրում է դասական և մրգային գինիներ օգտագործելով հին տեխնոլոգիաներ։ Նրանք տարեկան արտադրում են 200 հազար շիշ։ Արտադրանքի զգալի մասն արտահանվում է ԵԱՏՄ երկրներ։ «Մենք մեր արտադրանքի կեսն ուղարկում ենք Ռուսաստան, որտեղ մեր գինիներն արդեն լավ հայտնի են։ Դա մեզ համար կարևոր շուկա է»,– ասել է գինեգործարանի տնօրեն Վահագն Գևորգյանը։

Արտահանման մեջ բարձր դիրքեր են զբաղեցնում նաև կոնյակը, հյութերը և հանքային ջրերը։ Ինչպես նաև թարմ և վերամշակված գյուղատնտեսական արտադրանքը, շինանյութերը, զարդերը, կոշիկները, տեքստիլը և տրիկոտաժը։ Հայաստանը ԵԱՏՄ գործընկերներից գնում է գազ, նավթամթերք, փայտանյութ, հացահատիկ, մեքենաներ, արտադրական սարքավորումներ և քիմիական արտադրանք։ «Միայն անցյալ տարի Ռուսաստանի Դաշնության և ինտեգրացիոն տարածքի հետ մեր համագործակցությունը ցույց է տվել 13 միլիարդ դոլարի արդյունք։ Դա հսկայական գումար է, որը հարգանք է ներշնչում, ինչը ցույց է տալիս, թե ինչպես կարող է փոքր երկիրը 10 տարվա ընթացքում մեծացնել իր տնտեսական ներուժը։ Հայաստանի եվրասիական տնտեսական ինտեգրումը օգտակար է, նաև այն շարունակելու է շատ հետաքրքիր լինել մեր երկրի համար տեսանելի ապագայում»,– ասել է Եվրասիական փորձագիտական ​​ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։

Հայաստանի առևտրի 40 %-ը կատարվում է ԵԱՏՄ երկրների հետ։ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության 10 տարվա ընթացքում երկիրն ավելի քան յոթ անգամ մեծացրել է իր արտաքին առևտրի շրջանառությունը։ «2024 թվականին Հայաստանը ԵԱՏՄ է արտահանել 3,4 միլիարդ դոլարի ապրանքներ։ Այսինքն մենք ունեցել ենք նկատելի աճ։ Դա ԵԱՏՄ երկրներում արտահանման աճի ամենաբարձր տեմպն է,– ասել է տնտեսագիտության դոկտոր Աղասի Թավադյանը,– ԵԱՏՄ-ի հետ համագործակցության շնորհիվ Հայաստանը հումք է ձեռք բերում համաշխարհային միջինից ցածր գներով, ինչը նպաստում է արտադրության և արտահանման աճին։ Բացի դա երկրի Իրանի հետ սահմանի շնորհիվ Միության գործընկերները ցամաքային մուտք են ստացել Իսլամական Հանրապետության 90 միլիոնանոց շուկա, որի հետ վերջերս ուժի մեջ է մտել ազատ առևտրի համաձայնագիրը»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular