ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանկային ու հարակից գաղտնիք պարունակող տեղեկատվության տրամադրումն իրավապահ մարմիններին կիրականացվի նաև էլեկտրոնային հարթակ-համակարգի միջոցով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել Քրեական դատավարության օրենսգրքում, «Բանկային գաղտնիքի մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքներում։ Նախագիծը մշակել է Կենտրոնական բանկը։

«Բանկային գաղտնիքի մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ բանկերը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա՝ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքին և Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան: Նույն օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ բացառապես դատարանի որոշման հիման վրա է կատարվում բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերի և առարկաների առգրավումը։ Օրենսդրական մի շարք փոփոխությունների, ինչպես նաև նոր իրավական ակտերի ընդունման արդյունքում (օրինակ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին», «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքներ) բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման (առգրավման) որոշումները գրեթե քառապատկվել են։ Ծավալների շեշտակի աճով պայմանավորված՝ նշված տեղեկատվության մշակման ու պատրաստման վրա ծախսվող ժամանակը և ռեսուրսները ևս ավելացել են, ինչը դժվարացրել է թե՛ իրավապահ համակարգի, թե՛ ֆինանսական կազմակերպությունների աշխատանքը՝ հանգեցնելով նաև պահանջվող տեղեկատվության տրամադրման համար նախատեսված անհրաժեշտ ժամկետների հետաձգման: Ավելի կոնկրետ՝ ներկայում գործընթացը իրականացվում է ամբողջությամբ թղթային եղանակով, որը խոչընդոտում է և/կամ դժվարացնում է քրեական վարույթի իրականացումը, առաջանում են նաև գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման խնդիրներ:

Նախագծով առաջարկվող իրավակարգավորումները հնարավորություն կտան բանկային և հարակից գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման գործընթացն իրականացնել նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով, որի շահագործման և անվտանգության կանոնները սահմանվելու է արդարադատության նախարարության և կենտրոնական բանկի համատեղ իրավական ակտով։ Սա կնպաստի տեղեկատվության մշակման ու պատրաստման վրա ծախսվող ժամանակը և ռեսուրսները կրճատելուն, ինչը հնարավորություն կտա դատարանի կողմից նշված ժամկետներում վարույթն իրականացնող մարմնին տրամադրել պահանջվող բանկային և հարակից գաղտնիք պարուկանող տեղեկատվությունը՝ այդպիսով նպաստելով նաև գործի քննության ողջամիտ ժամկետի սկզբունքի պահպանմանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular