ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստամոքսի ցավի առաջացման 10 հիմնական պատճառ

ՖՈՏՈ

Կախված բնույթից, ինտենսիվությունից ու ստամոքսում հայտնվող ցավի ժամանակից, հնարավոր է ճշգրտորեն որոշել վերիջինիս  պատճառը: Դա կարող է լինել  գաստրիտ կամ խոց, իսկ գուցե նաև գերհոգնածության, սթրեսի, ալերգիայի  և մի շարք այլ պատճառների հետևանք:

 

Այսպիսով փորձենք հասկանալ ստամոքսի շրջանում  ցավերի առաջացման հիմնական պատճառները

 
1. Գերսնուցում

 

Եթե ձեր սննդակարգում գերակշռում է տապակած, յուղոտ, աղի սնունդը,  ապա այն կարող է դառնալ ինչպես ստամոքսի, այնպես էլ ամբողջ  մարսողական համակարգի նորմալ աշխատանքի խանգարման պատճառ: Ցավային զգացողություններով կարող է  փոխադարձաբար ուղեկցվել և սննդի մշակման և յուրացման պռոցեսը:


2. Գերհոգնածություն


Ստամոքսում ցավեր կարող են առաջանալ  աշխատանքային ծանրաբեռնվածությունից ու ինտենսիվ մարզումներից հետո, ինչը ազդանշան է , որ հարկավոր է հանգստանալ:


3. Սթրես


Սթրեսը բացասաբար է ազդում  օրգանիզմի գրեթե բոլոր օրգանների ու համակարգերի աշխատանքի  վրա: Իսկ էմոցիոնալ լարվածության հետևանքով ստամոքսում ցավերը հաճախակի առաջանում է սթրեսադիմացկուն մարդկանց մոտ:


4. Գաստրիտ

 

Այս վիճակը կարող է առաջանալ ինչպես բակտերիաների, այնպես էլ էմոցիոնալ լարվածության, վնասվածքների և մի շարք այլ հիվանդությունների  հետևանքով: Հայտնի է, որ էրոզիվ գաստրիտն առաջանում է  դեղամիջոցներով երկարատև բուժման հետևանքով:  Այն կարող է նաև առաջանալ ալկոհոլի ու կծու սննդի չարաշահման հետևանքով: Ցածր իմունիտետի դեպքում կարող է առաջանալ վիրուսային կամ սնկային գաստրիտ: Իսկ ալերգիայի դեպքում առաջանում է էոզինոֆիլային գաստրիտ: Ստամոքսի լորձաթաղանթի հյուծվածության դեպքում կարող է առաջանալ ատրոֆիկ գաստրիտ:

 

5. Խոցային հիվանդություն


Խոցային հիվանդությունը, ինչպես նաև տասներկումատնյա աղիքի խոցն արտահայտվում է ստամոքսի շրջանում ինտենսիվ ցավերով:


6. Ստամոքսի քաղցկեղ


Այս հիվանդությունը վաղ շրջանում հիմնականում ընթանում է առանց ախտանշանների, սակայն ժամանակի ընթացքում կարող են հայտնվել դիսկոնֆորիտի զգացողություններ, ինչպես նաև ստամոքսում ցավային զգացողություններ:


7. Ստամոքսի պոլիպներ


Սովորաբար նման բարորակ ուռուցքներ առաջանում են ստամոքսի ներքին պատի վրա: Նրանք չն առաջացնում սուր կամ ուժեղ ցավեր: Իսկ ահա փորի շրջանում սեղմելիս  այդ 2 ախտանշաներն էլ կդրսևորվեն: Այդ վիճակը կարող է ուղեկցվել նաև սրտխառնոցով ու փսխումով:


8. Վարակ

 

Վիրուսային կամ բակտերիալ վարակները կարող են ուղեկցվել ստամոքսի սպազմներով: Հաճախակի պատահում է, որ նման ախտանշանները հայտնվում են թոքաբորբի կամ անգինայի դեպքում: Այս դեպքերում ցավն անցնում է 1-ից 3 օրվա ընթացքում:

 

9. Լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսի, երիկամների կամ միզուղիների ինֆեկցիոն ախտահարման դեպքում ևս կարող է առաջանալ ստամոքսի ցավեր:


10. Ապենդիցիտ


Այս խնդրի առկայության դեպքում ստամոքսի ցավը կարող է տարածվել որովայնի  ստորին աջ հատվածի վրա:Նման ախտանշանների դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular