ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն պատրաստվում է Ռուսաստանին աքցանել թե՛ Բալթիկ ծովում, թե՛ Սև ծովում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՄ-ն սկսում է Սև ծովի համար լայնածավալ ծրագիր շեշտը դնելով տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական կարողությունների արգելափակման վրա, գրել է Politico-ն, գրում է politnavigator.news–ը։ Հրապարակումը նշում է, որ Բրյուսելը ներկայացրել է նոր «Սևծովյան տարածաշրջանում անվտանգության, բարգավաճման և դիմադրողականության ապահովման ռազմավարություն»։ Ձևականորեն այն Եվրոպան կապելով Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և այլ տարածաշրջանների հետ ուղղված է տնտեսական զարգացմանը և համագործակցության ընդլայնմանը։

Սակայն, իրականում, այդ ամենի հետևում թաքնված են բավականին շոշափելի հակառուսական ծրագրեր, որոնք հղում անելով Արևելյան Եվրոպայի վրա կախված ենթադրյալ «ռուսական սպառնալիքին» թույլ կտան ավելի արդյունավետ տեղափոխել ծանր ռազմական տեխնիկա։

«Սև ծովում անվտանգությունը կենսական նշանակություն ունի եվրոպական անվտանգության համար», - մամուլի ասուլիսում ասել է ԵՄ գլխավոր դիվանագետ Կայա Կալլասը: «Ռազմավարությունը նաև պատասխան է «աշխարհաքաղաքական մարտահրավերներին» այն աշխարհում, որտեղ «կախվածությունները զենքի են վերածվում»», - համաձայնել է Կալլասի հետ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ «Սև ծովը կամուրջ է դեպի Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա, ինչպես նաև կարևորագույն զարկերակ էներգիայի և սննդամթերքի առևտրի համար», - ասել է նա։

Ռազմավարության շրջանակներում ԵՄ-ն ներդրումներ կկատարի Ռումինիայում և Բուլղարիայում այնպիսի ենթակառուցվածքների վրա, ինչպիսիք են նավահանգիստները, երկաթուղիները և օդանավակայանները, որպեսի դրանք արդիականացնի ծանր ռազմական տեխնիկայի տեղափոխման համար։ Սա կօգնի ապահովել, որ «զորքերը կարողանան լինել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, և երբ անհրաժեշտ է», - ասել է Կալլասը։

Տրանսպորտի հանձնակատար Ապոստոլոս Ցիցիկոստասը նշել է, որ Եվրոպայում ռազմական տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացումը կարժենա մոտ 75 միլիարդ եվրո։

ԵՄ-ն նաև նախատեսում է ստեղծել Սևծովյան ծովային անվտանգության կենտրոն, որը կծառայի որպես եվրոպական վաղ նախազգուշացման համակարգ տարածաշրջանում։ Կալլասն ասել է, որ կենտրոնը կբարձրացնի իրավիճակային իրազեկությունը և կօգնի ԵՄ-ին պաշտպանել իր կարևորագույն ենթակառուցվածքները։ Նա նաև հավելել է, որ կենտրոնի գտնվելու վայրը, դրա շահագործման մոդելը և ծախսերը դեռևս որոշված ​​չեն։

Թերթը գրում է, որ մեկ այլ անվտանգության միջոցառում է նավահանգիստների և այլ կարևոր օբյեկտների օտարերկրյա (այսինքն ռուս և Ռուսաստանի հետ կապեր ունենալու մեջ կասկածվող) սեփականատերերի նկատմամբ վերահսկողության ուժեղացումը։ դա նման է Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի նոր անդամ երկրների նմանատիպ ջանքերին, որտեղ Շվեդիան, Ֆինլանդիան և Էստոնիան համատեղ փորձում են հակազդել Ռուսաստանի ստվերային տանկերային նավատորմին: Այսինքն ԵՄ-ն մտահոգված է նաև Սև ծովում ստեղծված իրավիճակով։

ԵՄ-ն նաև տարածաշրջանային գործընկերների հետ կմշակի նոր էներգետիկ միջանցքներ, տրանսպորտային կապեր և թվային ենթակառուցվածքներ։ Դաշինքը նաև ներդրումներ կկատարի ափամերձ համայնքների և ծովային տնտեսությունների պատրաստվածության մեջ պատերազմի պատճառած բնապահպանական վնասը հաղթահարելու և կլիմայի փոփոխության ռիսկերին արձագանքելու համար։ Եվրոպական հանձնաժողովը այս նախագծում որպես գործընկերներ է ընտրել Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը, որոնց հետ Սև ծովի ավազանում նոր ռազմավարության շրջանակներում ցանկանում է ավելի սերտ կապեր հաստատել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular