ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը հարձակում է սկսել հոգևորականների վրա»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իր 50–ամյակի նախօրեին Հայաստանի կառավարության ղեկավարը սկսել է քննադատել Հայ Առաքելական Եկեղեցուն  եկեղեցիների նկատմամբ անպատշաճ վերաբերմունքի համար, գրում է ng.ru-ն: Էջմիածնի Մայր Աթոռի գրասենյակի պետ, արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանը պատասխանել է ասելով, որ Փաշինյանը ցուցաբերում է կրթության պակաս, ինչպես նաև հանրային պատշաճ հաղորդակցության և խնդիրների խորը ըմբռնման ներքին ճգնաժամ: Փաշինյանի արձագանքը չի ուշացել: Նա անպարկեշտ կերպով հայհոյել է քահանային սոցիալական ցանցերում: Նրան աջակցել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը, ով փորձել է ցրել վարչապետի անկեղծության վերաբերյալ բոլոր կասկածները: Հայկական լրատվամիջոցները ենթադրել են, որ Փաշինյանը հարձակվել է եկեղեցու վրա, որպեսի նման կերպ իր համաքաղաքացիներին ցույց տա իր պատրաստակամությունը անհաշտ պայքարի մեջ մտնելու այն էլիտայի ցանկացած ներկայացուցչի դեմ, ով խոչընդոտում է երկրի զարգացումը: Ըստ էության նա ընդօրինակել է բլոգեր Վարդան Ղուկասյանի հռետորաբանությունը, որը հայտնի է «Դոգ» անունով: Նա նախկինում ստեղծել էր «Ժողովրդի ձայն» կուսակցությունը, որը 2023 թվականին Երևանի ավագանու ընտրություններում ստացել էր ձայների 10.51%-ը: Միևնույն ժամանակ, Փաշինյանի համար կարող է ձեռնտու լինել պահպանել նման հասարակական և քաղաքական քննարկումների ցածր մակարդակը, քանի որ դա թույլ է տալիս նրան շրջանցել իր կառավարման վերաբերյալ ամենաբարդ հարցերը:

Ռուս-Հայկական Համալսարանի դոցենտ Անտոն Եվստրատովը ng.ru-ի հետ զրույցում ասել է, որ Փաշինյանի կողմից եկեղեցու վրա ճնշումը կարող է կապված լինել նաև նրա ցանկության հետ հեռացնելու Հայաստանի իշխող վերնախավի այն վերջին ներկայացուցչին, որը պահպանել է իր պաշտոնը 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո: «Եթե փորձենք հասկանալ կառավարության և եկեղեցու միջև հակամարտության անկեղծորեն նողկալի դրսևորումները, ապա Գարեգին կաթողիկոսը նախահեղափոխական Հայաստանի այն վերջին ներկայացուցիչն է, որն այս օրերին իրեն հարմարավետ է զգում: Միևնույն ժամանակ, եկեղեցին ընդդիմության համար ռեժիմին դիմադրության խորհրդանիշներից մեկն է: Անցյալ տարի դա երևաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրինակով: Այդ առումով, Փաշինյանի ցանկությունը ազդելու կաթողիկոսի ընտրության վրա, հասկանալի է, բայց դա հակասում է ազգային ավանդույթներին: Այսպիսով, հայկական պետականությունը ներկայումս բավականին թույլ է, իսկ դրանից առաջ մի քանի դար շարունակ էլ այն ընդհանրապես գոյություն չի ունեցել: Եկեղեցին, ընդհակառակը, հայ ժողովրդի այն հենարանն է, որը միջնադարում և նոր ժամանակներում որոշ առումներով նույնիսկ փոխարինել է պետությանը», - բացատրել է Եվստրատովը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular