ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջապահության նախարարը ինչի՞ ազդեցության տակ է լրացրել հայտարարագիրը. դիմում՝ հանձնաժողովին. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի հիստերիկ վարքագծային դրսեւորումները ներթափանցել են Կառավարության անդամների մեջ. ասվածի ապացույցը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի անառողջ գրառումն է՝ արված առավոտ կանուխ: Անհասկանալի է, թե ինչի ազդեցության տակ, բայց փաստ է, որ Անահիտ Ավանեսյանը ագրեսիվորեն հարձակվել է իր հայտարարագրի հրապարակումն իրականացրած լրատվամիջոցի վրա: Հիմա ներկայացնում ենք անհերքելի փաստեր, թե ինչպես է Անահիտ Ավանեսյանը, իր պաշտոնը ստանձնելու տարվա դրությամբ, կիսատ-պռատ լրացրել փաստաթղթերը: Նա չէր հայտարարագրել անշարժ գույք, չէր հիշատակել վերջին տարիներին հայտարարագրում հայտնված մեքենայի մասին։ Ավանեսյանի դրամական միջոցները կազմել էին ընդամենը 1 մլն 950 հազար դրամ եւ 600 եվրո, իսկ տարեկան եկամուտները՝ 16 մլն 519 հազար դրամ։

Այսինքն՝ 2018 թվականին Անահիտ Ավանեսյանը դատարկ թղթեր էր լրացրել, երբ փոխնախարար էր նշանակվել, քանի որ, համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների, ամբողջ կյանքի ընթացքում ունեցած գույքը հայտարարագրվում էր 2019 թվականից սկսած: Այ, թե ինչի ազդեցության տակ է Ավանեսյանը գրել առավոտյան ստատուսը, հարցական է, քանի որ օրաթերթի կողմից կոնկրետ մեղադրանք չի հնչել նախարարի հասցեին, կեղծ փաստեր չեն հրապարակվել, նախարարն անգամ ինքը չգիտի, թե ինչն է ուզում՝ հերքենք։ Ի՞նչը հերքենք, որ 2018 թվականի հայտարարագիրը դատարկ չէ՞, բայց դատարկ է, որ գույք ձեռք չի՞ բերել, բայց գույք ունի։ Օրաթերթը հենց դա՛ էլ գրել է։

Բայց ինչու է աղմկում ամենակոռումպացված նախարարներից մեկի համարումն ունեցող (ձեւակերպումը՝ մամուլի հրապարակումների) Անահիտ Ավանեսյանը՝ անհասկանալի է: Հերթով, պարբերաբար կհիշեցնենք, թե ով է նախարար Ավանեսյանը, ինչպես է պետության միջոցները ծառայեցնում ընտանեկան հաջողությունների ապահովման համար, ինչպես է գործում անպատիժ, քանի որ ամեն առիթի՝ ֆուտբոլից մինչեւ կերուխում, Նիկոլ Փաշինյանին կրնկակոխ հետեւում է:

Փաստ 1. Անահիտ Ավանեսյանը 2015-ին, ապա նաեւ՝ 2016-2017թթ.-ին եղել է «Արֆարմացիա» դեղագործական ընկերության գլխավոր տնօրենը: 28 տարի գործող այս ընկերությունը 13 տարի ղեկավարել են նաեւ Անահիտ Ավանեսյանի մայրը, ապա ամուսինը: Նույն «Արֆարմացիա» ընկերությունը 2017-2020թթ.՝ մինչեւ փետրվարի 17-ը, կնքել է 240 պայմանագիր 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը, կնքվել են Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։

Փաստ 2. Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Կառավարության 2022 մարտի 24-ի նիստում որոշում ընդունվեց «ԻԲԱՐԻ» ՍՊԸ-ին ազատել մաքսատուրքից. այս ընկերության սեփականատերերից է Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը: Այսինքն՝ Կառավարության համար նախարարի ամուսինն արտոնյալ է:

Փաստ 3. Անահիտ Ավանեսյանի ամուսինը աշխատում է «Արտստեպ» ՍՊԸ-ում, բայց աշխատավարձ է ստանում «Թարգեթինգ» ՍՊԸ-ից: շարունակելի…»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular