ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես երկար ժամանակով ազատվել մարմնի անցանկալի մազերից

ՖՈՏՈ

Աշխարհի գրեթե բոլոր կանայք ու աղջիկները երազում են ընդմիշտ ազատվել   մարմնի անցանկալի մազերից:  Քանի դեռ այդ հրաշքն   իրագործված չէ, մնում է  հույսը դնել այնպիսի միջոցների վրա,     որոնք  կօգնեն     երկար ժամանակով   մոռանալ մազահեռացման մասին:

Առաջարկվող մեթոդը ոչ միայն հեշտ կիրառելի է, այլև ոչ թանկարժեք :  «Շուգարինգի»  միջոցով 14 օր կարելի է   կրել կարճ շրջազգեստ՝ չմտածելով ոտքերի մաշկի խնամքի   մասին:

Պետք է ընդամենը 15-20 րոպե՝ այն  պատրաստելու համար: Ունեք   30 օր՝ այն  օգտագործելու համար:

Բաղադրիչներ

50 գր ջուր

50 գր հալացրած մեղր

200 գր շաքար

Պատրաստման եղանակը

1. Թասիկի մեջ խառնել  ջուրը, մեղրն ու շաքարը

2. Թասիկը դնել միկրոալիքային վառարանի մեջ,  միջին ջերմաստիճանում պահել 5-10 րոպե

3. Ամբողջ ընթացքում, րոպեն 3-4    անգամ հանել թասիկը վառարանից, խառնել զանգվածը:   Այն պատրաստ կլինի, երբ պնդանա և մուգ դեղին գույն ստանա

4.  5-10 րոպե սպասել, մինչև պատրաստուկը սառի

5. Լցնել զանգվածը ապակե տարայի մեջ, պինդ փակել կափարիչով

6. Զանգվածը պահել սառնարանում՝  ոչ ավելի, քան 30 օր

Ձեր պատրաստած միջոցը հարկավոր է քսել մազերի աճի հակառակ ուղղությամբ, իսկ պոկել այն հարկավոր է մազերի աճի ուղղությամբ: Հենց դա է օգնում երկար ժամանակով ազատվել դրանցից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular