ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի իշխանությունները տեղեկացրել են երկու լրագրողի մահվան մասին. պատմության այս օրը (04 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ագրեսիայի զոհ անմեղ երեխանների միջազգային օր, Ղազախստան՝ Պետական խորհրդանիշների օր, Մոլդովա՝ Բանկային աշխատողների օր, ԱՄՆ՝ Ընտանիքի օր, Էստոնիա՝ Դրոշի օր, Ֆինլանդիա՝ Պաշտպանական ուժերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1679 – Գառնիում տեղի է ունեցել մեծ երկրաշարժ։

1905– ծնվել է մեծանուն թատերական ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Վարդան Աճեմյանը։

1906-ծնվել է հայ խորհրդային քիմիկոս Իվան Կնունյանցը:

1913- Կ.Պոլսի ռուսական դեսպանատան աշխատակից Անդրեյ Մանդելշտամը ներկայացրել է բարենորոգումների իրականացման ռուսական տարբերակը: Այն նախատեսում էր հայկական վեց վիլայեթներից կազմել մեկ նահանգ: Նահանգը ղեկավարվելու էր թուրքահպատակ քրիստոնյայի կամ եվրոպացի գեներալ-նահանգապետի կողմից:

1918-հայ-թուրքական պատերազմի արդյունքում հայկական ուժերի պարտությունից հետո  կնքվել է Բաթումի պայմանագիրը, որի պայմանները ծանր են եղել Հայաստանի համար, ըստ որի Հայաստանին տրվել է էրիվանի նահանգի կեսը՝ մոտ 6 հազար քառակուսի կիլոմետր տարածք։

1919-ադրբեջանցիները մեծացրել են իրենց ուժերը Լեռնային Ղարաբաղում նպատակ ունենալով գրավել Շուշին, սակայն անգլիացիները չեն թույլատրել դա իրականացնել։

-հիմնադրվել է Ազգային գրադարանը:

1921- որոշվել է Լեռնային Ղարաբաղը (ԼՂ) միացնել ՀՍԽՀ-ին։ Որոշմանը դեմ է արտահայտվել Ն. Նարիմանովը՝ պահանջելով հարցի վերջնական լուծումը փոխադրել Մոսկվա՝ ՌԿ(բ)Կ կենտկոմ։

1925– տպագրվել է «Պիոներ ղեկ» մանկապատանեկան պարբերականի առաջին համարը, որն այնուհետև կոչվել է «Պիոներ կանչ», ապա` «Կանչ»։

1993- Ադրբեջանում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի արդյունքում Աբուլֆազ էլչիբեյը լքել է Բաքուն։

2008- Գագիկ Խաչատրյանը նշանակվել է  կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ:

2010-մի խումբ քաղաքացիներ Ազգային ժողովի ծառայողական մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցում  բողոքի ակցիա են անց կացրել Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ։

2016-Գողթեցիները վաղ առավոտից փակել են Գեղարդ տանող ճանապարհը։ Նրանք Կառավարությունից պահանջել են չեղարկել այն ծրագիրը, որով նախատեսվում է Գեղարդա լճի հաշվին ինքնահոս եղանակով ոռոգելի դարձնել Արարատի և Կոտայքի մարզերի որոշ տարածքներ:

2019-   Խոշոր կարկուտը հողին է հավասարեցրել Ամասիայի ցանքատարածությունները, Լոռու մարզում տեղացող կարկուտը վնասել է մեքենաներ։

-Ազգային ժողովը երկրոդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է 2008 թվականի մարտի 1-ին տուժած անձանց աջակցության մասին օրինագիծը։

2010-Պետեկամուտների նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել։

2021- Ադրբեջանի իշխանությունները տեղեկացրել են երկու լրագրողի մահվան մասին Քարվաճառում ականի պայթյունի հետևանքով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1039-Հենրիխ 3-րդը թագադրվել է Գերմանիայի թագավոր:

1391-Սեվիլիայում հակահրեական ջարդերի հետևանքով սպանվել է 4 000 հրեա:

1716-առաջին անգամ Լուիզիանա են բերվել աֆրիկացի ստրուկներ:

1798-ծնվել է իտալացի գրող, քաղաքական գործիչ և մեծ ավանտյուրիստ Ջովանի Ջակոմո Կազանովան:

1859-Մադժենտա տարածքում ֆրանսիացիները ջախջախել են 60 հազարանոց ավստրիական բանակը՝ ավանդ ներդնելով Իտալիայի միավորման մեջ:

1867-ծնվել է ֆին քաղաքական գործիչ, մարշալ և 1944-1946 թվականներին Ֆինլանդիայի նախագահ Կարլ Գուստավ Մաններգեյմը:

1878– Թուրքիան Մեծ Բրիտանիային է  հանձնել Կիպրոսի կառավարումը։

1896-փորձարկվել է Ֆորդի ստեղծած առաջին ավտոմեքենան:

1917-Կոլումբիայի համալսարանում առաջին անգամ հանձնվել է Պուլիտցերովյան մրցանակ:

1918-գերմանացիները Լիտվան հռչակել են թագավորություն, թագավոր նշանակելով Վյուրտեմբերգին:

1925-հիմնադրվել է Կրայսլեր կոնցեռնը:

1934 – վախճանվել է ծագումով լեհ նշանավոր ֆիզիկոս և քիմիկոս, Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր Մարիա Կյուրին։

1950-Հարավային Աֆրիկայում մի շարք օրենքների ընդունումով հաստատվել է ապպարտեիդի ռեժիմ:

1959-Կուբայում պետականացվել են ԱՄՆ-ին պատկանող շաքարի գործարանները:

1975– ծնվել է ամերիկացի հանրաճանաչ դերասանուհի Անջելինա Ջոլին։

1976-ծնվել է ռուս իրավաբան, քաղաքական և հասարակական գործիչ, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:

1977-ներկայացվել է ԽՍՀՄ նոր սահմանադրության նախագիծը:

1989– Պեկինի Տյանանմեն հրապարակում ճնշվել է ուսանողական հանրահավաքը:

-տեղի է ունեցել խոշորագույն երկաթուղային վթար Ռուսաստանի Աշի և Ուլու-Տելյակ կայարանների միջև ընկած հատվածում՝ բախվել են երկու մարդատար գնացքներ, որի արդյունքում զոհվել են 575 և վնասվածքներ ստացել 623 մարդ:

2002– հայտնաբերվել է Կվավար տրանսնեպտունային մարմիններից մեկը, որը Կոյպերի գոտու ամենամեծ մարմիններից մեկն է։

2019- Մեքսիկայի մայրաքաղաքում «չեզոք» դպրոցական համազգեստ են մտցրել ուսումնական հաստատություններում, ինչը թույլ է տվել տղաներին ցանկության դեպքում կիսաշրջազգեստ հագնել, իսկ աղջիկներին՝ տաբատ։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular