ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2 միլիարդ 600 միլիոն դրամ քամուն են տալիս․«Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է ․ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում Էջմիածնում նախատեսում են հիմքից քանդել Էջմիածնի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի շենքը եւ զրոյից նորը կառուցել։ Նախագիծն արդեն հաստատված է, տենդերը կայացել է, պետական գնումներին մասնակցել է 3 շինարարական ընկերություն։ Նախագծի նախնական արժեքը 2 միլիարդ 600 միլիոն դրամ է։ «Քանդելը շատ թանկ է, հատկապես՝ եթե հիմքից է արվում։ Եթե շենքը վերանորոգման դրվեր, կարելի էր շատ ավելի էժան գնով վերականգնել, անգամ կողքին նորը կառուցելն ավելի էժան կլիներ»,- մեզ ասաց շինարարական ընկերության ներկայացուցիչը՝ չթաքցնելով զարմանքը, թե մեր աղքատ պետությունն ինչու է կանգուն շենքը քանդում, որ նոր դպրոց կառուցի: Նրա համոզմամբ՝ նման որոշումը տնտեսապես շահավետ չէ, խելամիտ չէ, եւ անգամ շատ հարուստ պետություններում շենքերը նորոգում են:

Կարող էին դպրոցի հին շենքը ցանկացած այլ նպատակի ծառայեցնել, այլ ոչ թե «300 դպրոց կառուցելու պլանն ապահովելու համար» հիմնահատակ քանդել։ Ստացվում է, որ իշխանությունը պետական միջոցներն ուղղակի քամուն է տալիս։ Էջմիածնի թիվ 1 դպրոցը հիմնադրվել է 1969-ին, հիմնանորոգում հետագայում չի արվել։ Դպրոցն ունի 600-ից ավելի աշակերտ։ Փորձեցինք կապվել դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ, որ հասկանանք, թե ով է այս գաղափարի հեղինակը, եւ որտեղ են սովորելու երեխաները շինարարության շրջանում։ Սակայն գործավարուհին, իմանալով, որ հարցեր ունենք «շեֆին», անջատեց հեռախոսը։ Էջմիածնի համայնքապետարանից եւս փորձել էինք պարզաբանում ստանալ, գրավոր հարցում էին պահանջել եւ մինչ օրս չեն պատասխանել։ Իսկ ԿԳՄՍՆ-ից տրամադրեցին շրջակա միջավայրի նախարարության փորձաքննության եզրակացությունը՝ դպրոցի հետ կապված, որից տեղեկացանք, որ ոչ միայն 6 երկհարկանի մասնաշենքերն են քանդելու, այլեւ «տեխնիկայի տեղաշարժմանը խանգարող» 68 ծառ է հատվելու, որից միայն 17-ը կվերատնկվի: 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 04․ 06․ 25 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular