ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատվո հյուպատոսության բացումը կիսաքայլ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գորիսում երեկ բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը, որի բացման արարողությանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, Գորիսի քաղաքապետը, ֆրանսիացի պատգամավորներ, նաև բարձրաստիճան պաշտոնյաներ ու Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ։ Ու թեպետ Հայաստանի իշխանությունները Գորիսում պատվո հյուպատոսության գրասենյակի բացումը գրեթե տիեզերական մասշտաբի իրադարձություն են ներկայացնում, ակնհայտ է, որ գլխավոր հյուպատոսության փոխարեն պատվո հյուպատոսի գրասենյակ բացելը իրականում հետքայլ է, ըստ որոշ մասնագետների կիսաքայլ, որն ընդամենը թեթև տեղեկատվական հնարավորություններ է տալիս հայկական կողմին։

Թե ինչո՞ւ Ֆրանսիան Սյունիքում գլխավոր հյուպատոսության փոխարեն ավելի ցածր կարգավիճակ ունեցող գրասենյակ բացեց, անձամբ համաժողովում բարձրացրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին, ինքն էլ պատասխանել։ «Ինչո՞ւ հյուպատոսություն չէ, քանի որ Սյունիքում բավարար թվով ֆրանսիացիներ չեն բնակվում, որպեսզի հյուպատոսություն բացվի, բայց սա ավելին է, քան հյուպատոսությունը, քանի որ պատվո հյուպատոսի գրասենյակում լինում են գործողություններ, և Գորիսում ու Սյունիքում հայերն ու ֆրանսիացիները գործում են ձեռք ձեռքի տված»,- ասել է Դըկոտինյին։

Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունն ընդամենը հայկական կողմին հանգստացնելու փորձ է։ Նշենք, որ Սյունիքում առանձնապես իրանցիներ էլ չեն բնակվում, բայց 2022 թ․-ին Կապանում Իրանը հենց գլխավոր հյուպատոսություն էր բացել։ Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու ցանկություն ունի նաև Ռուսաստանը՝ շուրջ 3 տարի։ Հայկական կողմը շարունակում է խուսանավել, թույլտվություն չտալ։ Ընդհուպ Մոսկվայից արդեն բացահայտ պահանջներ են հնչում, թույլատրել հյուպատոսության բացումը, բայց Հայաստանի արտգործնախարարը, նույնիսկ Սերգեյ Լավրովի այցից հետո այդպես էլ դեռ հստակ պատասխան չի տվել։ Ինչը վկայում է, որ հայկական կողմն ավելի նախընտրում է աշխատել իրանցիների կամ ֆրանսիացիների, քան Ռուսաստանի հետ։

Մի կողմից, հաշվի առնելով Հայաստանի գործող իշխանությունների հակառուսական քաղաքականությունը, կարելի է օբյեկտիվ համարել Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացումը չթույլատրելու հանգամանքը, մյուս կողմից, սակայն Ռուսաստանի ներկայացուցչության բացումը հնարավորություններ կտար Հայաստանին, ինչպես նաև կավելացներ Սյունիքի անվտանգային մակարդակը։ Ըստ ամենայնի, հենց ադրբեջանական նկրտումներով և պահանջներով է պայմանավորված, որ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն այդպես էլ չի բացվում, Ֆրանսիան էլ ավելի ցածր մակարդակի կառույց է ստեղծել։

Անի Ստեփանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular