ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ համար է պետբյուջեից տրամադրվել 300 միլիոն դրամ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ ԿԳՄՍՆ-ն նախաձեռնել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների մեկնարկն այն դեպքում, երբ կառավարության որոշմամբ համապատասխան ֆինանսավորում դեռ հատկացված չէ: Ավելին, հոբել յանական միջոցառումների բացումն արդեն իսկ տեղի է ունեցել մայիսի 14-ին՝ դաշնակահար Յուջա Վանգի մասնակցությամբ մեծ համերգային ծրագրով: Ժամանակին մենք նշել էինք, որ միայն դաշնակահարուհու հոնորարը, մեր տեղեկություններով, կազմում է մոտ 80 հազար դոլար (ԿԳՄՍՆ-ն դա գաղտնիք էր համարել), իսկ պետական ֆինանսավորում ենթադրող միջոցառման տոմսերն ուղղակի աստղաբաշխական էին:

Եվ, ահա, կառավարության համապատասխան որոշումը եղել է մայիսի 29-ին: Ըստ այդմ, Հայաստանի ազգային ֆիլհարմ ո նիկ նվա գախմ բի հիմ նադր մ ա ն 100-ամյակի միջոցառումների անցկացման նպատակով պետբյուջեից կհատկացվի լրացուցիչ 300 մլն դրամ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, տրամադրված ֆինանսական աջակցությունը կուղղվի հոբել յանական տարվա բացման և փակման միջոցառումների անցկացմանը, «Ֆիլհարմոնիկը մարզերում» նախագծի իրականացմանը, Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերի կազմակերպմանը և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է» բրենդբուքի պատրաստմանը:

Ճիշտ է, պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ փակման համերգային ծրագիրը կղեկավարեն Վալերի Գերգիևը և Դենիս Մացուևը, այդուամենայնիվ, ինքնին երկու համերգի համար (կառավարության որոշման մեջ պարզ գրված է՝ Հոբել յանական տարվա բացման և փակման միջոցառումներ) 147,7 մլն դրամը կամ շուրջ 384 հազար դոլարը յուրատեսակ ճոխություն է: Նույնը վերաբերում է նաև մարզերում 12 համերգին, որոնց համար նախատեսված է տրամադրել մոտ 140 հազար դոլար: Զարմացնում է նաև հյուրախաղերի կազմակերպումը Իրանում: Չէ, ինքնին Իրանում հյուրախաղերը վատ բան չեն, սակայն հարցն այն է, թե ինչո՞ւ միայն Իրանում, կամ ինչո՞ւ հենց Իրանում: Դե, իսկ այս ամենի գլուխգործոցը վերաբերում է վերջին կետին, այն է՝ միայն բրենդբուքի համար նախատեսված է տրամադրել մոտ 56 մլն դրամ կամ մոտ 146 հազար դոլար: Հետաքրքիր է՝ այդ ի՞նչ գիրք են հրատարակելու, որ նման կարգի գումար է նախատեսվում ծախսել պետբյուջեից:

Համեմատության համար նշենք, որ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբել յանական բոլոր միջոցառումների համար կհատկացվի 62 մլն 781 հազար դրամ կամ 160 հազար դոլար: Դե, մի բրենդբուքից մի քիչ ավելի...

Որքանո՞վ է արդարացված հոբել յանական միջոցառումների համար նման կարգի գումարներ տրամադրելը: Այս հարցով դիմեցինք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին, ով մասնավորաբար ասաց. «Կոլեգիալ մշակույթն ինձ համար շատ կարևոր է, և հենց կոլեգիալության տեսանկյունից ուրախ եմ, որ պետությունը կարևորություն է տալիս մեր գործընկերների՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբել յանին: Այս տարի սեպտեմբերից սկսվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյա հոբել յանական համերգաշրջանը։ Եթե մեր կոլեգա նվագախմբին տրամադրում են պետական մեծ գումար, ակնկալիք ունեմ և վստահ եմ նաև, որ Սիմֆոնիկ նվագախումբը նույնպես կունենա այդ մասշտաբային աջակցությունը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular