ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արգելապատնեշը կտրել էր երեխեքի ոտքերը, տղես գիտակցությունը կորցրել էր». Սահմանամերձ գյուղում ապրող զինվորականի ընտանիքը օգնության կարիք ունի. Լուսանկարներ, տեսանյութ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Lraber.infօ-ն գրում է.

2017թ.-ի հունվարի 1-ի երեկոյան Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում բնակվող Ղազինյանների ընտանիքը բարեկամի տնից հետ վերադառնալու ժամանակ՝ Ոսկեպար- Նոյեմբերյան ճանապարհին, սարսափելի վթարի է ենթարկվում:
Այդ ժամանակ մեքենայում էին գտնում ընտանիքի հայրը՝ Գագիկը, մայրը՝ Հռիփսիմեն, նրանց տատիկը ու երկու մանկահասակ երեխաները: Արգելապատնեշը մտնելով մեքենայի մեջ՝ կտրում է երկու մանկահասակ երեխաների՝ 7-ամյա Մայայի ու 8-ամյա Վախթանգի ոտքերը:
Լraber.info-ի հետ ունեցած զրույցի ժամանակ Հռիփսիմեն պատմեց, որ հեռախոսները մոռացել էին բարեկամի տանը և շտապ օգնություն կանչելու հնարավորություն չկար, նկատելով, որ ամուսինը ծայրահեղ ծանր վիճակում ուշագնաց է, իսկ երեխաները արունահոսում են կտրված ոտքերով, չկորցնելով ինքնատիրապետումը, նա անմիջապես դուրս է վազում մեքենայից ու օգնության կանչում մոտակայքում գտնվող զինվորականներին:
Նրանց անմիջապես տեղափոխում են Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց, որտեղ առաջին օգնություն ցույց տալուց հետո անմիջապես տեղափոխում են Երևան՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, սակայն, ցավոք սրտի, բժիշկներին չի հաջողվում փրկել երեխաների ոտքերը....նրանց անդամահատում են: 
Ընտանիքը այսօր ապրում է սոցիալապես ծանր վիճակով ու վատ պայմաներում: Տան միակ աշխատողը Գագիկն է, ով չնայած վթարի հետևանքով ունեցած առողջական մի շարք խնդիրներին, այսօր էլ շարունակում է աշխատել որպես պայմանագրային զինծառայող:Фото Մարիամ Մելքոնյան.

Վթարի հետևանքով աղավաղվել է փոքրիկ Մայայի ու Վախթանգի անհոգ մանկության բնականոն ընթացքը:Фото Մարիամ Մելքոնյան.Երեխաները գտնվում են ծանր հոգեբանական վիճակում: Նրանք դպրոց չեն հաճախում ու հասարակությունից մեկուսացած ապրում են: Այսօր նրանց համար երազանք է հասակակիցների հետ բակում խաղալը...

Фото Մարիամ Մելքոնյան.

Фото Մարիամ Մելքոնյան.

Չնայած ճակատագրի դաժան փորձությանը՝ փոքրիկները չեն կորցրել իրենց լուսավոր երազանքները ու հրաշքներին հավատալու մանկական շնորհը:

Фото Մարիամ Մելքոնյան.

8-ամյա Վախթանգի խոսքերի վճռականության մեջ երևում էր զինվորականի ընտանիքում մեծացող փոքրիկ հայրենասերի ձևավորված կերպարը, սահմանամերձ Ոսկեվանում ապրող այս փոքրիկ տղան հաճախակի լսելով թշնամու կրակոցների ձայնը՝ վստահաբար խոստովանեց, որ չի վախենում թուրքերից և երբ մեծանա, անպայման պետք է բանակ գնա, զենք վերցնի ու պաշտպանի հայրենի գյուղի սահմանները:

Фото Մարիամ Մելքոնյան.

Իսկ շնորհաշատ Մայան, ով շատ է սիրում զբաղվել նկարչությամբ և երազում է խանութպան դառնալու մասին, մեզ զարմացրեց իր ասմունքելու տաղանդով ու խոստացավ, որ հենց մի օր կարողանա կրկին քայլել՝ հայտնի պարուհի է դառնալու և պարելու է բոլորիս համար:

Фото Մարիամ Մելքոնյան.

Фото Մարիամ Մելքոնյան.

Արտեկրում և Հայաստանում ապրող հարգելի հայրենակիցներ, այսօր այս ընտանիքը առավել քան ունի բոլորիս ուշադրության ու հոգածության կարիքը:
Երեխաներին անհրաժեշտ է ոտքերի փոխպատվաստում:
Օգնենք նրանց հավատալ, որ անիրականանալի թվացող նրանց բաղձալի երազանքը քայլելու մասին մի օր կարող է հրաշքով իրականություն դառնալ, օգնենք երեխաներին վերագտնել աղավաղված մանկության պայծառ երազանքները, կրկին քայլելու, հասակակիցների հետ բակում վազվզելու ու դպրոց հաճախելու ամենապարզ ու մաքուր երազանքները:
Յուրաքանչյուրիդ աննշան թվացող օգնությունը կարող է կրկին երջանկությամբ. լավատեսության լույսով ու ապագայի նկատմամբ հավատով լցնել սահմանամերձ փոքրիկ գյուղում բնակվող այս մեծ կամքի ուժով առանձնացող ընտանիքը:
Նրանց հաշվեհամարն է.
USD 220151900135001 Ասատրյան Հռիփսիմե
AMD 220151900978000 Ասատրյան Հռիփսիմե
Կոնտակտային հեռախոսահամարներ ՝ ընտանիքի հայրը՝ Ղազինյան Գագիկ 07711 37 38
մայրը՝ Ասատրյան Հռիփսիմե 09811 39 29
Նյութը պատրաստեց՝ Մարիամ Մելքոնյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular