ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդունվել է Արցախի դրոշը․ պատմության այս օրը (02 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Իտալիա՝ Հանրապետության օր, Բուլղարիա՝ Խրիստո Բոտևի օր, Ռուսաստան՝ Առողջ սննդի և ավելորդ սննդից հրաժարվելու օր, Թաիլանդ՝ Անանասի փառատոն, Ադրբեջան՝ Քաղավիացիայի օր։ 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1601- վախճանվել է եկեղեցական-հասարակական գործիչ Ազարիա Ա Ջուղայեցին։

1799–Ռուսաստանի ցար Պավել 1-ինի հրամանով Ռուսաստանը ճանաչել է Արցախի մելիքների անկախությունը։

1875 –ծնվել է երկրաբան Հովհաննես Կարապետյանը։

1921– գերմանական դատարանն անմեղ է ճանաչել Սողոմոն Թեհլիրյանին, որը սպանել էր  Թալեաթ փաշային։

1941-վախճանվել է  ֆրանսահայ գրող Վազգեն Շուշանյանը։

1947 –ծնվել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն  Զավեն Սարգսյանը։

1961 –ծնվել է բանաստեղծ և երգահան Էդուարդ Զորիկյանը։

1978- Մադրիդում երեք հայ ահաբեկիչներ հարձակվել են Թուրքիայի դեսպան Զեկի Կյուներալպի ավտոմեքենայի վրա, որի արդյունքում զոհվել են դեսպանի կինը, նախկին դեսպան Բաշիր Բալս-օղլուն և մեկ իսպանացի։ Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԱՍԱԼԱ-ն։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պարագվայի հետ։

1985- վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Սուրեն Ավչյանը։

1992– ընդունվել է Արցախի դրոշը։

– Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը Քելբաջարից ուշադրություն շեղող հարձակում է սկսել։

2001-«Երևան» հյուրանոցում բացվել է Եղիշե Չարենցի հուշատախտակն ու նրա անունը կրող Մշակութային կենտրոնը:

2012- Տիգրան Սարգսյանը դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ:

2016-Գերմանիայի Բունդեսթագը գրեթե միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

2018- որպես բողոքի գործողություն, մի քանի տասնյակ ցուցարարներ փակել են Ստեփանակերտի կենտրոնական Ազատամարտիկների փողոցը, պահանջելով ԼՂ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը։ Բողոքի ակցիան կապված է եղել նախորդ օրը քաղաքացու և ԱԱԾ աշխատակցի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետ։

2020-Եվրահանձնաժողովն արգելել է Հայաստանում արտոնագրված բոլոր ավիաընկերություններին թռչել Եվրամիության անդամ երկրներ։  Այդ որոշումը հետևել է ամիսներ առաջ Հայաստանի քաղավիացիայում աուդիտի կոշտ գնահատականներին։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

455 - Վանդալները ներխուժել են Հռոմ և երկու շաբաթ թալանել այն։

1098– Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ ավարտվել է Անտիոքի պաշարումը։

1305 –ծնվել է մոնղոլական պետության ղեկավար Աբու-Սաիդ Բահատուր Խանը։

1537 —հատուկ բուլլայով Հռոմի պապ Պավել 3-րդը ճանաչել է հոգու առկայությունը հնդկացիների մոտ և արգելել նրանց վեր ածել ստրուկների։

1621 –ծնվել է հոլանդացի նկարիչ Իսահակ վան Օստադեն։

1652 —Բոգդան Խմելնիցկու ապստամբության ժամանակ տեղի է ունեցել Բոտագի ճակատամարտը։

1740 –ծնվել է ֆրանսիացի արիստոկրատ, գրող և փիլիսոփա Մարկիզ դե Սադը։

1800 —Նապոլեոն Բոնապարտի երկրորդ իտալական ներխուժման ժամանակ ֆրանսիական բանակը գրավել է Միլանը։

1805 —եռօրյա ռմբակոծությունից հետո Մարտինիկայի Ալմաստե ժայռը գրաված անգլիացիները հանձնվել են։

1851 —ԱՄՆ-ի Մեն նահանգը մտցրել է  «չոր օրենք», դա նման օրենք ընդունող առաջինը նահանգն էր։

1891 —իռլանդացի Ուիլյամ Մակկմարայի առաջարկով ֆուտբոլում մտցվել են տասմեկ մետրանոցները։ 

1882– վախճանվել է Իտալիայի ազգային հերոս, ազատագրական շարժման գործիչ Ջուզեպպե Գարիբալդին։

1886– ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին և միակ անգամ «Սպիտակ տանը» տեղի է ունեցել պսակադրություն։ ԱՄՆ-ի նախագահ Գրովեր Կլիվլանդն ամուսնացել է Ֆրենսիս Ֆոլսոմի հետ, որն իր հերթին դարձել է ԱՄՆ-ի ամենաերիտասարդ առաջին տիկինը 21 տարեկան հասակում։

1896- իտալացի Գուլյելմո Մակրոնին ԱՄՆ-ում արտանագրել է ռադիոն։

1897 —«New York Journal» օրաթերթը ժխտելով Մարկ Տվենի մահվան մասին լուրերն արտատպել է նրա հեռագիրը Լոնդոնից, որտեղ Տվենը հայտնել է, որ իր մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են։

1910 —հոլլանդական Նոր Գվինեայում հայտնաբերվել են պիգմեյների ցեղեր։

1913 – ծնվել է գերմանացի երգիչ-երգահան և գրող Վալտեր Անդրեաս Շվարցը։

1924 —ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիները ստացել են ամերիկյան քաղաքացիություն։ 

1946 —Իտալիան հանրաքվեի արդյունքում դարձել է հանրապետություն, կանայք ստացել են ընտրելու իրավունք։

1953– տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի թագադրումը։

1955-հիմնադրվել է Բոյկանուր տիեզերակայանը։

1962-ԽՍՀՄ-ի  Նովոչերկասկ քաղաքում թանկացումների դեմ գործադուլ հայտարարած աշխատողների վրա կրակ է բացվել ուժայինների կողմից, սպանվել է 24 մարդ։

2010 —մասսսայական սպանություն է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի Կեմբրիայ կոմսությունում, Դերրիկ Բերդը գնդակահարել է 12 մարդու և վիրավորել 25-ին, որից հետո ինքնասպան է եղել։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular