ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նարինե Ավագյանի «Նուռը» իրականի և ամբողջականի համաձուլում է՝ խոր վրձնահարվածներով և կարևոր ասելիքով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր օրերում հասարակությունը գրականության մեջ է նաև փորձում գտնել իրեն հուզող մի շարք հարցերի պատասխանները։ Ժամանակակից գրողները, շարունակելով ավագ սերնդի թողած ավանդույթները, միևնույն ժամանակ գրական աշխարհ են ներմուծում իրենց ուրույն ձեռագիրը։ Նրանց շարքին է դասվում նաև Մեր օրերում հասարակությունը գրականության մեջ է նաև փորձում գտնել իրեն հուզող մի շարք հարցերի պատասխանները։ Ժամանակակից գրողները, շարունակելով ավագ սերնդի թողած ավանդույթները, միևնույն ժամանակ գրական աշխարհ են ներմուծում իրենց ուրույն ձեռագիրը։ Նրանց շարքին է դասվում նաև գրող, բանաստեղծուհի, Հայաստանի գրողների միության անդամ Նարինե Ավագյանը։ Նա 16 գրքի հեղինակ է։ Անդամակցում է Գրողների միջազգային միությանը, ԱՄՆ հայ գրողների միության անդամ է, Ռուսաստանի գրողների միության պատվավոր անդամ։ Անդամակցում է մի շարք գրական միությունների։ Ստեղծագործական տարիների ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Բանաստեղծուհին Երեխաների պաշտպանության օրը նրանց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան է հրավիրում, որտեղ տեղի կունենա «Նուռը» և «Гранат» մանկական գրքերի շնորհանդեսը։ Գրքի շնորհանդեսին ընդառաջ «Փաստը» ներկայացնում է գրականագետ, գրաքննադատ Անի Փաշայանի գրախոսականը՝ «Նուռը» պատմվածքի վերաբերյալ։

«Կարճ պատմվածքն ունի գեղագիտական որոշակի սկզբունքներ, որոնք կապված են առաջին հերթին լեզվամտածողության, ենթատեքստային ասույթների, բառապաշարի ընտրության, երկխոսությունների հետ: Այսօր շահեկան է ընթերցողի հետ «խոսել» կարճ պատմվածքի միջոցով: Այս տեսանկյունից Նարինե Ավագյանին հաջողվել է հիմնավորել ասելիքը` հատկապես խորիմաստ երկխոսությունների միջոցով: «Նուռը» պատմվածքը կարելի է ընկալել որպես կայացած հայրենիքի նկարագիր: Պահված են բոլոր իրական զենքերը, չկա ատելության խոսք, անհետացել է զրպարտանքը, կա զրույց: Ամեն ինչ խաղաղ է, լուծվել են բոլոր դժվար և անհասկանալի հարցերը: Բայց ինչպե՞ս... Այստեղ մեկ պատասխան պիտի հնչի, որը թաքնված է հենց պատմվածքի հիմքում: Գաղափարական բովանդակությունը խարսխված է անխոնջ աշխատանքի, տքնանքի վրա, այսպիսով՝ ստեղծագործության հիմքում բարեբեր հողի նվիրաբերումն է:

Պատմվածքն ունի յուրօրինակ հյուսվածք: Չկա ոչ մի ավելորդ պատկեր կամ մեկնաբանություն: Հերոսները կերպավորված են մարդկային հատկանիշներով, զրուցում են, հիշում, մտորում, ապացուցում: Լինելով հայրենիքի իմաստը, համն ու հոտը՝ իրար մեջ են, իրար հետ՝ կողք կողքի. գրողը կարևորել է միասնությունը և հայտնաբերել նռան ոգեղենությունը: Կարևոր է յուրաքանչյուրի ներկայությունը լուսաբացի պատկերում: Խառնվում է միմյանց բոլորի կենսահյութը, նրանց գոյով է պայմանավորված հայրենիքի շարունակականությունը:

Մրգերի կենտրոնում Նուռն է՝ որպես գլխավոր կերպար՝ ամբողջական, իր պատյանի մեջ, անխոցելի: Նա միայն քաղցր չէ, որ միանգամից ուտեն: Նրան զգալը նույնպես աշխատանք է պահանջում, պետք է այն նախ կտրել, հետո՝ մաքրել, առանձնացնել անուշահամ հատիկները: Բայց նուռը միայն քաղցր չէ, նա նաև դառն է, նման է մարդու, զորախմբի, ընտանիքի՝ ամբողջացնում է հայրենիքի թեման: Պատահական չէ, որ Ռուբեն Հովսեփյանի «Նուռը» պատմվածքում փոքրիկ տղան, որ հայրենիքի խորհրդանիշն է, իր համար երազանք է դարձնում նուռ ունենալն ու այն վայելելը, որը ձեռք է բերում հոր օգնությամբ:

Գեղարվեստական գրականության խնդիրներից է նոր կյանքի պատկեր ստեղծելու անհրաժեշտությունը: Այստեղ հաղթահարված է նաև դա: Նուռը նաև պատմության խորհրդանիշ է, ուղի. «Իսկ գույնս.... Մի ժամանակ այն սպիտակ էր, նույնիսկ թափանցիկ: Բայց տարիների խորքից եկած խոշտանգումների ու մաքառումների ճանապարհին տեսակս պահպանելու, գոյատևելու համար այնպիսի՜ բաներ եմ տեսել, որ աչքս արյունով է լցվել՝ զինվորիս, հատիկիս արյունով»:

Նուռը հայրենիքի աչքն է, զենքը, համը, նռնակը, այսպիսով՝ բար-կյանք: Պատմվածքի էությունը հենց սա է: Մանկական գրականության արժևորման հիմքում իսկական, ազնիվ կյանք ստեղծելն է: Հարուստ հողատիրոջ խնամված այգին հայրենիքի մանրակերտն է, որտեղ ամեն ինչ պիտի ճիշտ դասավորված լինի, իր տեղում: Դարերով մաքառած նուռը սխալվելու իրավունք չունի. չէ՞ որ կկորցնի ամբողջականությունը: Նա իր կեղևի տակ մի ամբողջ բանակ է պահում: Եթե ճաքում է, ուրեմն՝ ական է նետում թշնամու հողը: Այսպիսի հզոր երևույթ է երկրի բարը:

Լեզվաոճական, գեղագիտական և գաղափարական իրողություններով Նարինե Ավագյանի «Նուռը» իրականի և ամբողջականի համաձուլում է՝ խոր վրձնահարվածներով և կարևոր ասելիքով»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular