ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործը մտել է Հակակոռուպցիոն դատարան. այն կքննի դատարանի նախագահը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործը մտել է Հակակոռուպցիոն դատարան եւ նրա քրեական գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի նախագահին՝ Խաչիկ Ղազարյանին։

Արտուշ Վաչագանի Գաբրիելյանին մեղսագրվում է հանցանքի կատարում նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ զբաղեցնելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված հիմքով արդարադատություն իրականացնելիս կրելով անկախ, անաչառ լինելու և միայն Սահամադրությանը և օրենքներին համապատասխան գործելու պարտականություն, դատական իշխանության ոլորտում իրակականացնելով իշխանական լիազորություններ, կաշառք տվողի օգտին, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու համար, Գալուստ Խուրշուդյանի օժանդակությամբ Զոհրաբ Սիխարուլիձեից /Յեզգատյան/ պահանջել է խոշոր չափերով կաշառք։

Գալուստ Բախարի Խուրշուդյանին մեղսագրվում է հանցանքի կատարում նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով այն է՝ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող թիվ ԵԷԴ/0048/01/11 քրեական գործով ամբաստանյալ Զոհրաբ Անդրանիկի Սիխարուլիձեի /Յեզգատյան/ հետ, ինչպես նաև ընկերական հարաբերություններ ունենալով վերջինի վերաբերյալ քրեական գործը քննող դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի հետ, օժանդակել է վերջինիս կողմից Զոհրաբ Սիխարուլիձեից խոշոր չափերով կաշառք ստանալուն։

Զոհրաբ Անդրանիկի Սիխարուլիձեին /Յեզգատյան/ մեղսագրվում է հանցանքի կատարում նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ հանդիսանալով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող թիվ ԵԷԴ/0048/01/11 քրեական գործով ամբաստանյալ, իր վերաբերյալ քրեական գործը քննող դատավորին տվել է կաշառք՝ վերջինիս կողմից իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով իր օգտին ապօրինի գործողության և անգործության համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular