ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում երիտասարդ ամուսինների, պարեկների ու «Մուրացան» մանկական հիվանդանոցի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել 1 ամսական աղջնակի կյանքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ու շնորհիվ ծնողների,  ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, նույն գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Ժորա Հովհաննիսյանի և Հակոբ Կարապետյանի, ինչպես նաև «Մուրացան» մանկական հիվանդանոցի բժիշկների, հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկներ Ժ. Հովհաննիսյանն ու Հ. Կարապետյանը ծառայություն կատարելիս են լինում Բագրատունյաց պողոտայում, երբ նրանց են մոտենում «Opel» մակնիշի ավտոմեքենայով ամուսիններ և պարեկներին հայտնում, որ իրենց մանկահասակ երեխան վատ է զգում իրեն, և 1 վայրկյանն էլ անգամ կփրկի երեխայի կյանքը, եթե պարեկները մորն ու երեխային ուղեկցեն «Մուրացան» մանկական հիվանդանոց:  

Պարեկներն առանց երկմտելու մորն ու երեխային տեղափոխում են իրենց ծառայողական ավտոմեքենայով ու շտապ հասցնում են «Մուրացան» բժշկական կենտրոն, ընթացքում տեղեկությունը փոխանցում են գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանին ու գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանին, ովքեր նույնպես ժամանում են «Մուրացան» մանկական հիվանդանոց:  

Արդեն տեղում, շնորհիվ բժիշկների, երեխայի կյանքը հնարավոր է լինում փրկել, քանի որ ոչ միայն ջերմում էր, այլև եթե 1 րոպե էլ ուշանար, գուցե  հնարավոր չլիներ փրկել երեխայի կյանքը:  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան 1 ամսական աղջնակ է: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular